Ադամ, Ռոբերտ, Քյարամ, Արմենակ, Ալիկ, տղաներ, բոլոր-բոլոր մեր նահատակ տղաներ, կներեք…
Մենք ձեզ հայրենիք ենք պարտք, մենք մեր մեծերին ենք հայրենիք պարտք, որ Առաջին պատերազմում ազատագրեցին մեր հայրենիքը, մենք մեր երեխաներին ենք հայրենիք պարտք, որ ապրելու են ուժեղ և վստահ՝ միասնական Հայաստանում:
Ապրիլին մենք հաղթեցինք… Բանաձևը պարզ էր՝ միասնական էինք բոլորս և բոլոր ճակատներով: Չկար դավադրության մասին և որևէ կասկած կամ նշույլ: Ուժեղ էինք, քանի որ միասին էինք: Տղաները բարձր հրամանատարության հետ կռվում էին ռազմի դաշտում, մյուսները՝ դիվանագիտական ճակատում:
Համաշխարհին պատմության մեջ խաղաղությունը միշտ էլ հաստատվել է պարտադրված, դա օրինաչափություն է, և մենք դա արդեն արել ենք։ Չենք խնդրել, չենք զիջել, ուժով ենք հաղթել։
Հաղթել ենք լուռ:
Հաղթել ենք, որովհետև սևերի, սպիտակների, դուրսպրծուկների և«ինչ որ պետք ա, դա էլ բանակցողների», ռազմահայրենասեր շիզոֆրենիկների և ազգի փրկիչների բաժանված չենք եղել, հաղթել ենք,որովհետև մարտական առաջադրանք ենք կատարել, այլ ոչ թե սուրճ խմել անտառում՝ լուսանկարվելով…
Գիտե՞ք մեր հաղթանակների գաղտնիքը՝ Ապրիլյանի տղաները հանուն ոչնչի չեն զոհվել, փամփուշտները զարդերի ձուլված չեն եղել, եկեղեցու հանդեպ մեջ հավատ ու հարգանք է եղել, բանակում ելակն ու վարտիքը չեն եղել առաջնահերթը, և վերջապես՝ 4 օր շարունակ իմացել ենք իրական պատկերը և իրական վտանգները:
Հաղթել ենք, որովհետև վստահ ենք, որ «կիրթ և կառուցողական» չի թշնամին՝ այն վայրենի կենդանին, ով, օրինակ, Ներքին Ճարտարի դպրոցը դասերը սկսելու ժամին նպատակային ռմբակոծել է, ով նահատակ հերոսի կտրված գլխի հետ նկարները հրապարակել է պետական համալսարանի պաշտոնական էջում:
Հաղթանակը չի վաճառվում, հաղթած պատերազմը՝ չի քննվում ինչ-որ ամոթալի հանձնաժողովներում։ Հաղթանակով և այն կերտողներով միայն և միայն հպարտանում են, և ոչ՝ հետապնդում:
Եվս մեկ անգամ խոնարհվում եմ Ապրիլյան պատերազմի բոլոր հերոսների առաջ, այս վերջին պատերազմի բոլոր նահատակների հիշատակի առաջ, Առաջին ազատամարտում ընկած հազարավոր քաջերի հիշատակի առաջ:
Ողջ մնացած մեր հերոսներին էլ՝ խորին շնորհակալություն՝ մենք դեռ ունենալու ենք հաղթանակ:
Աստված պահապան մեր ժողովրդին և երկու պետություններին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/miss.naira/posts/10215132090814076
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել