Hraparak.am-ը գրում է.

«Իսկանդեր»-ի մնացորդները, որոնք հայտնաբերվել են ադրբեջանցի սակրավորների կողմից Շուշիի մերձակայքում, ցույց են տալիս, որ արձակված հրթիռը ամբողջությամբ պայթել է։ Հրթիռը ունի 9М723 համարանիշը, որը պատկանում է «Իսկանդերին» Հրթիռի երկարությունը 7 մ 23 սմ է։ Տրամագիծը 920 մմ։ Մնացորդների վրա չի հայտնաբերվել մակնշում, որով հնարավոր կլիներ հասկանալ, թե որ տարատեսակին է այն պատկանում, քանի որ «Իսկանդերի» մի քանի տեսակներ կան։ Բաքվում շեշտում են, որ հրթիռը ամբողջովին պայթել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել