Լևոն Տեր-Պետրոսյանը Փաշինյան չէ։ Նա հասկանում է՝տարածաշրջանը և գիտի ում՝ ինչպիսի ազդակ պետք է ուղարկել, ում՝ ինչ ասել։
Նա գիտի, որ տեսանելի ապագայում արևմուտքի ազդեցությունն այս տարածաշրջանում խիստ սահմանափակ է լինելու, գիտի նաև, որ Ռուսաստանի ազդեցությունը հակառակը՝ ուժեղանալու է։
Իմ հասկանալով այսօրվա հոդվածը, հետևաբար, ներքաղաքական մեսիջ չէր։ Այսօրվա հրապարակումը ազդակ էր այն մասին, որ ինքը, ի տարբերություն իր տխրահռչակ հոգեզավակի, Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորը փոխելու մտադրություն չունի։ Մեսիջ էր այն մասին, որ 《ինքն ամենալավն է հասկանում գործընթացները》և կարող է լինել ամենավստահելի գործընկեր։
Իրազեկում էր այն մասին, որ ինքը խնդիր չունի Արցախի ներկա կարգավիճակի, դրա հայկական չլինելու վտանգների հետ։
Յուրահատուկ առևտրի առաջարկ էր եթե կուզեք՝ հրաժարում Արցախի հարցից, իշխանության հավակնելու և իր տեսլականների մնացած մասն իրագործելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել