. Պետք է փորձեն դաստիարակել իրենց և իրենց սերունդների մեջ պատասխանատվության զգացումն այս երկրի ու հողի նկատմամբ և ընկալեն իրենց վարքի, արժեքների և ձգտումների արդարացիությունը:
. Պետք է թույլ չտան իրենց ամբոխի վերածելու, բայց միևնույն ժամանակ խորամանկությամբ իրեն «ժողովուրդ» կոչելու իշխանավորի կեղծ բարեպաշտությունը:
. Պետք է միջակությանը տարբերեն խելամիտից, որքան էլ համաձայն չլինեն խելամիտի հետ:
. Պետք է տկարամիտ մարդուն տարբերեն գիտակից մարդուց, որքան էլ գիտակից մարդու միտքը ծանր, երկար և բարդ թվա:
. Պետք է անմեղսունակ դեմագոգին տարբերեն, նվիրյալ գաղափար ունեցողից, որքան էլ այդ գաղափարը «ուտոպիստական» թվա:
. Պետք է վեր դասեն իրենց պատասխանատվության զգացումը այս երկրի նկատմամբ նույն երկրից պահանջվող իրենց իրավունքներից:
.Պետք է ընկալեն, որ իրենց հույզերի, սպասումների, դժգոհությունների, հիասթափությունների շահարկման միջոցով իշխանություն ունեցողը ոչ միայն ունակ և կարող չէ բավարարել իրենց նոր, ազնիվ և պրոֆեսիոնալ քաղաքական դեղատոմսերի առաջարկներով և լուծումներով, այլ նաև կարող է ոչնչացնել բոլոր այն գերակայություններն ու արժեքները, որոնք քիչ թե շատ ամուր են պահում հայ մարդու հավաքական ազգային գիտակցությունը:
.Պետք է թույլ չտան իրեն «ժողովուրդ» կոչելով , հենց իր անունից, կարծես իրեն համար, բայց իրականում իշխանավորի կեղծ քաղաքական և նյութական շահի խորացումն ու ապահովումը:
. Պետք է սովորեն հոգով, մտքով, բարոյականությամբ և էությամբ «ճարտար գաճաճներին» և «ճկուններին» տարբերել պատկանելիություն, առաքինություն, սոլիդություն և հետագիծ ունեցողներից:
.Պետք է սովորեն դժբախտ պատահականություններին տարբերել վաստակ ունեցողներից:
. Պետք է «քաղաքացի» դառնալուց առաջ փորձեն հայ մարդ մնալ: Ընկալելով այն կարևոր հանգամանքը, որ նախ կրում են Հայ լինելու պատիվը:
. Պետք է սովորեն երկիր և պետություն փոխանցել իրենց սերունդներին պատգամով, իմաստով, գաղափարով ու բյուրեղացրած:
Հայ մարդիկ վերջապես պետք է սովորեն տարանջատել իրենց լավն ու վատը:
P.S. Վեհ և առողջ մնացեք
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել