keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Բոլոր պատվաստանյութերն ունենում են որոշակի կողմնակի ազդեցություններ․ Նարեկ Զեյնալյանը՝ «AstraZeneca»-ի մասին

visibility 331 commentմեկնաբանել

News.am-ը գրում է.

Մահվան ընդամենը 5 դեպք է գրանցվել, այն էլ՝ ուղիղ կապը հենց «AstraZeneca» պատվաստանյութի հետ ապացուցված չէ՝ առնվազն այս պահի դրությամբ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։

«Որեւէ պատվաստանյութ որեւէ կողմնակի ազդեցությունից զերծ չի կարող լինել, բոլոր պատվաստանյութերն ունենում են որոշակի կողմնակի ազդեցություններ։ Դեռ պետք է ապացուցվի մահվան կապը կոնկրետ այդ պատվաստանյութի ներարկման հետ»,- նշեց նա։

Զեյնալյանի խոսքով՝ մի քանի երկիր հրաժարվել է մինչեւ 55 տարեկան անձանց ներարկել այդ պատվաստանյութը, բայց մինչեւ այդ տարիքի անձանց ներարկվում է։

«ՀՀ-ն էլ ստացել է «AstraZeneca»-ի 24 000 դեղաչափ՝ 12 000 հոգու համար։ Վստահեցնում եմ՝ առաջիկայում նաեւ այլ արտադրողների պատվաստանյութեր ձեռք կբերվեն»,- ասաց Զեյնալյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝