Առանձին գործիչների միջոցով, որոնք իրենց վրա են վերցնում հարվածն ու ֆեյսբուքյան դժգոհությունների մեկօրյա տարափը (քանի որ ամեն թեմա ֆեյսբուքում մեկ օրվա կյանք ունի), հանրության մեջ ծավալում է դիսկուրս և, նույնիսկ շատ նեգատիվ մեկնաբանությունների ներքո, բայց իրենց գաղափարներն աստիճանաբար մարսեցնում է հանրության լայն շերտերին:
Մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ հնարավոր է այսպես բաց շրջանառել այս թեզերը, թուրքասիրություն և թուրքերի ու ադրբեջանցիների հետ եղբայրություն քարոզել՝ այն էլ պատերազմից ու կապիտուլյացիայից ամիսներ անց ու Ադրբեջանից հնչող անդադար սպառնալիքների ներքո:
Փաշինյանի սկսած նախընտրական քարոզարշավը, ներքաղաքական պայքարից զատ, հենց այդ հիմնական խնդիրն է լուծում՝ Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ սիրո, հանդուրժողականության և ծանր որոշումների միջոցով բարեկեցիկ ապագա կառուցելու գաղափարներ սերմանում հանրության մեջ:
Ցավալի է, բայց որքան էլ մենք բոլորս ֆեյսբուքում նյարդայնանում ենք, տարբեր քաղաքներում գտնվում են մարդիկ, որոնք հավաքված դա լսում են, ծափահարում: Արդյունքում, աստիճանաբար հանրային տրամադրություններ են փոխվում: Արդեն իսկ կոտրվել են լրջագույն "տաբուներ", որոնք մեր անվտանգության ու գոյության հիմնասյուներ են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել