Aysor.am-ը գրում է.

Մենք հիմա ունենք ընթացող բաց ռազմական կոնֆլիկտ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ադրբեջանի արարքները նույնիսկ այնպիսին են, որ ես ինձ թույլ չեմ տալիս ասել՝ պատերազմն ավարտվել է: Ադրբեջանի վարած քաղաքականությունը մեզ լրիվ հիմքեր է տալիս շարժվելու այն կանխավարկածով, գիտակցումով, որ դեռ պատերազմական վիճակում ենք», - նկատեց պաշտպանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել