ԽՈՅԵՐ

Դուք կամ ապագայի մասին եք մտածում կամ անցյալի։ Աստղերը խորհուրդ են տալիս չկենտրոնանալ անցած-գնացած բաների վրա եւ մտածել միայն ներկայի մասին։

ՑԼԵՐ

Այսօր սիրելիի մասին մի գաղտնիք կիմանաք, ինչի շնորհիվ նրա բնավորության եւ պահվածքի հետ կապված ամեն ինչ ձեզ հասկանալի կդառնա։ Սակայն պետք չէ նրան ասել, որ այդքան տեղեկացված եք։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր անցյալի «ուրվականները» կխանգարեն ձեզ։ Խնդրեք նրանց հեռանալ ձեր կյանքից եւ չխոչընդոտել ձեր երջանկությնանը։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր, վերջապես, ձեր սիրելիին դրդեք համարձակ քայլերի։ Թող նա վեր կենա տեղից եւ հանուն ձեզ փորձի հրաշքներ գործել։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Պետք չէ շտապեցնել իրադարձությունները։ Հաջողությունը ձեզ եւս կայցելի։ Միգուցե, այսօր այդ օրը չէ, բայց ինչպես ասում են՝ իրական երջանկությանը երկար պետք է սպասել։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր կյանքում կհայտնվի մեկը, որն ամբողջությամբ կփոխի այն։ Պետք չէ «ջայլամի քաղաքականություն» որդեգրել. ճակատագրից չեք փախչի։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր Կշեռքների ընտանիքում խաղաղ կլինի։ Փոքրիկ վեճեր հնարավոր է նկատվեն երեկոյան, բայց աստղերը խորհուրդ են տալիս ամեն ինչը դրամայի չվերածել։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ տարրական բաներ չի հասկանա, ինչը ձեզ կնյարդայնացնի։ Բայց խնայեք նյարդերը, կամ փորձեք ավելի մատչելի բացատրել նրան, կամ էլ եթե այդ տեղեկությունն այդքան էլ կարեւոր չէ,  ժամանակ մի ծախսեք բացատրությունների վրա։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք շատ խորհրդավոր կթվաք թե՛ ձեր սիրելիին, թե՛ շրջապատին։ Այդ է պատճառը, որ մարդիկ ձեզ այնքան էլ ճիշտ չեն հասկանա։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին որեւէ տեխնիկա կուսումնասիրի եւ նրան ձեր օգնությունը պետք կգա։ Պատրաստ եղեք, որ ստիպված եք լինելու մի կողմ թողնել գործերն ու ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել այդ տեխնիկայի բացահայտման վրա։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ցանկացած խնդիր ավելի հեշտ կլուծվի, եթե մոտ լինեք բնությանը։ Այնպես որ՝ սիրելիի հետ ցանկացած  հարց այսօր լուծեք բնության գրկում։

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կդժվարանա ձեզ պատմել իր խնդիրների եւ անհանգստությունների մասին։ Եթե ցանկանում եք նրան ինչ-որ բանով օգնել, ապա ամեն ինչ արեք, որ նա ձեզ մինչեւ վերջ վստահի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել