Armladies.com-ը գրում է.
Աստղաբանները պնդում են, որ սեռական հարաբերություններում կարևոր դեր ունեն զուգընկերների հորոսկոպային նշանները: Սիրելի կանայք, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տղամարդկանց երկու հիմնական խմբին ինտիմ հորոսկոպը:
«Մակերեսային տեսակի տղամարդիկ»
Որպես կանոն, այս խմբի տղամարդիկ առավել ուշադիր են կանանց հագ ու կապին, պահելաձևին և մոտեցմանը` հատկապես ինտիմ հարցերում: Նրանք հեշտությամբ են խաբվում: Բավական է նետել փոքրիկ խայծ և ամեն ինչ պատրաստ է: Լավ իմանալով նրանց թուլությունների մասին, դժվար չէ խելքահան անելը: Թեև, այս խմբի տղամարդիկ «մակերեսային » են համարվում, պետք է հաշվի առնել այն փաստը, որ նրանք որքան շուտ են հայտնվում, այնքան շուտ էլ կարող են անհետանալ Ձեր կյանքից:
Խոյ
Ժիր ու մարդամոտ տղամարդ է, ով թեթև է վերաբերվում սեքսուալ հարաբերություններին: Խոյը ներքուստ անվստահ է իր ուժերի նկատմամբ, այդ իսկ պատճառով նախընտրում է «մանկական» տեսակի կանանց: Նա սիրում է, երբ կանանց աչքերում սուպերտղամարդ է երևում: Որպես կանոն, խոյի կինը լավ «հոգեբան» է լինում, ով թույլ է տալիս խոյին զգալ, որ գլխավորն իրենց հարաբերություններում` Նա է:
Երկվորյակներ
Այս խելոքն ինքնուրույն է երևակայում կատարյալ կնոջ տեսակն ու տեսքը և ինքն էլ սահմանում չափանիշներ, որոնք հնարավոր է հասու չեն ոչ ոքի: Կնոջ համար կարևոր է հասկանալ, կռահել, թե երկվորյակը հատկապես որ դիմակն է ընտրել իր հետ շփվելու համար: Նրան ներշնչում են չարաճճի աղջիկները, ովքեր ոչ միայն գեղեցիկ են, այլև խելացի: Երկվորյակի հետ անկողին մտնելիս արտառոց բաներ մի ակնկալեք, սեքսի ժամանակ սիրում է խոսել մանավանդ վերացական թեմաների շուրջ: Լսելու փոխարեն ավելի լավ է կինն ինքը վերցնի ղեկն իր ձեռքում:
Աղեղնավոր
Եռանդուն ու ակտիվ տղամարդ է աղեղնավորը: Սիրո գիշերն առավել հաջող կստացվի , եթե մինչ դա որևէ վայր այցելեք: Աղմկոտ երեկույթները նրան առավել ակտիվացնում են բուռն գիշեր անցկացնելու համար : Սիրում է այն կանանց, ովքեր արագ են կողմնորոշվում ու տրվում իրեն: Երբեք մի՛ ամաչեք և ասեք նրան Ձեր ցանկությունների և երևակայությունների մասին: Նա այն տեսակի տղամարդկանցից է, ով սիրում է զուգընկերուհուն երջանկացնել:
Ջրհոս
Ահա թե ովքեր են, որ սիրում են մտքով և երևակայությամբ սեր անել : Ջրհոսի սեքսուլ վարքագիծը բխում է նրա կարդացած գրքերից, դիտած ֆիլմերից և ընկերների հետ քննարկումներից: Ջրհոսի համար բավական է, որ կինը խնամված ու կոկիկ լինի, յուրահատուկ դրսևորումներ արտաքին տեսքում նա չի էլ նկատում : Սիրում է զուսպ կանանց, ովքեր հակված են ընկերության: Ջրհոսները, որպես կանոն «սեքս գիգանտներ» չեն, նրանք սիրում են զուգընկերուհու հետ ներդաշնակ լինել :
«Խորը տեսակի տղամարդիկ»
Հորոսկոպային այս խմբի տղամարդկանց` խոսքերով կամ կոկետությամբ չես կարող գրավել: Նրանք իրական զգացմունքների, հույզերի սիրահարներ են: Նախքան գրոհի անցնելը հարկավոր է իմանալ, որ դյուրին չէ նրանց հետ:
Ցուլ
Ցուլ տղամարդն ինքնավստահ է և հանգիստ: Կանանց հանդեպ հարգալից է, ինչը ձգում է գեղեցիկ սեռին: Ցուլ-տղամարդուն չի կարելի սրտակեր անվանել , բայց նրա զգացմունքայնությունը, քնքշությունն ու ինտիմ մթնոլորտի ստեղծումը` գրգռում է կնոջը: Դժվար է նրան հրապուրելը, քանի որ իր կանանց ինքն է ընտրում` լսելով ներքին ձայնին: Հարմարավետության սիրահար ցուլ-տղամարդը սիրում է զգացմունքային, ցածր ձայնով կանանց, ուշադիր է դիմացինի հագ ու կապին: Աստղաբանները խորհուրդ են տալիս «տաք» գույնի, դեկոլտեներով գնալ նրանց տեսության :
Խեցգետին
Խեցգետին-տղամարդը ինչպիսի՞ն է…Նա իսկական բռնապետ ու սեփականատեր է կանաց հարցում: Քանի դեռ, կինն անհասանելի է, այս տղամարդը հոգատար է, սիրալիր, ենթարկվում է կնոջ բոլոր քմահաճույքներին…Հենց կինը դառնում է հասանալի, խեցգետին-տղամարդը կերպարանափոխվում է ու դառնում` իշխող, սառը տիրակալ: Նա սիրում է հարեմի մթնոլորտը` ցանկությունների իսկույն իրականացում` առավելագույն հաճույքով: Այս տղամարդը սիրում է, երբ կինը ակտիվ է և նախաձեռնող, բայց թույլ չի տալիս իշխել իրեն: Որպես կանոն, նա ամուսնանում է սառը, փառամոլ, իրեն նվիրված կնոջ, իսկ ահա ժամանակ է անցկացնում ստրուկի պես հնազանդ կնոջ հետ:
Կույս
Ողջախոհ կույս-տղամարդուն կարող են վանել չափից դուրս ազատամիտ կանայք: Դասական դարձած մեթոդները` սեքսուալ ներքնազգեստներ, դեկոլտեներ, բույրեր և այլ բաները հաջողություն չեն բերի կնոջը: Հորոսկոպային նշաններից և ոչ մի տղամարդ այսքան քնքուշ ու հոգատար չէ, ինչպես` Նա: Այս տղամարդը կարող է «բացվել» և թաքնված խառնվածքն ի ցույց դնել կնոջը` հասցնելով նրան հաճույքի գագաթնակետին, եթե միայն ստանա կողակցի աջակցությունն ու համաձայնությունը: Բայց եթե որոշել եք նրա հետ սեր «խաղալ» , ապա անհաջողության կմատնվեք, նա զգում է անտարբերությունն ու չի ներում դավաճանությունը:
Կարիճ
Այծեղջյուր
Նրա սեքսը միշտ պետք է զգացմունքներով ուղեկցվի: Եթե ուզում ես ինտիմ կյանքում ներդաշնակ լինել այս համառ տղամարդու հետ, ապա պետք է զորակցես նրան: Սիրող, հավատարիմ ու նվիրվող կինը միշտ ցանկալի է նրա համար, եթե անգամ հագին ամենապարզ խոհանոցային գոգնոց լինի: Ճիշտ է, նա քնքշանքներում, սեքսում միօրինակ է, բայց փոխարենը միակ տղամարդն է ամբողջ համաստեղային համակարգում, ով սեքսի ժամանակ ոչ միայն հաճույք է ստանում գործընթացից, այլև լիովին պատկանում է կնոջը: Թեթևամիտ հարաբերությունները հանգեցնում են բաժանման, իսկ նա երբեք ետ չի վերադառնում:
Ձկներ
Նրա հիմնական առավելությունն այն է, որ հոգու խոսքը լսելի է դարձնում,սակայն երբեմն անկեղծ չէ: Զուգընկերուհու ընտրության հարցում պասիվ է, սպասում է, որ իրեն ընտրեն ու ոտքից գլուխ խելքահան անեն: Նա ռոմանտիկ է ու զգացմունքային, խորը զգալու ունակությամբ է օժտված և իսկական սրտակեր է:Այս տղամարդուն հնարավոր չէ ամուր պահել, որովհետև նա հեշտությամբ լող տալով հեռանում է այն ժամանակ ` երբ ուզում է : Սակայն, մի հարցում կարող եք վստահ լինել, որ նա այն տղամարդկանցից չէ, ովքեր պարծենում են իրենց ինտիմ հաջողություններով: