1in.am-ը գրում է.

Շվեդական «Էլֆսբորգ»-ի հարձակվող Սիմոն Խեդլունդը թոքի պատռվածք է ստացել «Կալմար»-ի դեմ կայացած խաղում գնդակը կրծով կասեցնելու արդյունքում:
Ըստ տեղեկատվության՝ գնդակը կրծքով ընդունելուց հետո խաղացողն ընկել է խոտածածկին, ինչից հետո նրան ստիպված են եղել պատգարակով դուրս հանել խաղադաշտից: Խեդլունդը կարողացել է վերադառնալ և շարունակել հանդիպումը, սակայն րոպեներ անց շնչառական խնդիրներ ունենալու պատճառով փոխարինվել է և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ բժիշկները ախտորոշել են թոքի վնասվածքը:
Նշենք, որ «Էլֆսբորգ»-ի բժշկական անձնակազմն անգամ չի ենթադրել 20-ամյա հարձակվողի վնասվածքի լրջության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել