News.am-ը գրում է․

Թուրքիան շարունակում է խախտել հրադադարի մասին լիբիական համաձայնագիրը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է Libyan Express-ը։

«Տարածաշրջանում խաղաղությունն անհնար է, քանի դեռ Թուրքիան շարունակում է միջամտել՝ չնայած զորքերը դուրս բերելու եւ միջազգային օրենսդրությունը պահպանելու բազմաթիվ կոչերին»,- ասել է Մակրոնը:

Ելույթ ունենալով ֆրանսիական հեռուստատեսությամբ հեռարձակված «Էրդողան․ Սուլթանը, որը մարտահրավեր է նետում Եվրոպային» վերնագրով ֆիլմի մի դրվագում, Մակրոնն ասել է, որ Թուրքիան չի հանում իր զորքերը Լիբիայից, որպեսզի պահպանի նավթով հարուստ երկրի նկատմամբ իշխանությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել