Ապշելու բան չի մնացել։ Պատկերացնում եք չէ՞, զարգացող, շենացող Արցախի տարածքները թշնամուն հանձնելուց, 5000-ից ավելի երիտասարդների զոհելուց, շուրջ 10000 երիտասարդների հաշմանդամ դարձնելուց, Արցախի ու Հայաստանի տնտեսությանն ավելի քան 700 մլրդ դրամի վնաս հասցնելուց հետո՝ ՀՀ անվտանգության խորհրդի նիստում այսօրվա կայացված որոշումը հայտարարվել է պատմական։
Երևի ճիշտ են։ Հայաստանը պատմականորեն չի ունեցել այս աստիճանի ցինիզմով, դավաճանությամբ, թրքասիրությամբ ու հայատյացությամբ օժտված իշխանություն։ Արդեն շուրջ երեք տարի է, հայկական «իշխանության» միջանցքներում կայացված որոշումները՝ ստորության ու անբարոյականության տեսանկյունից իրոք պատմական են։
Իշխանության կողմից տրված՝ «Հաղթելու ենք» խոստման դիմաց, պատերազմի ընթացքում համայն հայության հավաքած գումարներից 110 մլրդ դրամ են հատկացրել Արցախին և այն անվանել «պատմական որոշում»։
Սրանք, որ փող շատ են սիրում, իրենց թվում է, թե փողով կարելի մի ամբողջ ժողովրդի բերանը փակել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել