Tert.am-ը գրում է.

Մենք չենք կարող այս պահին խոսել տնտեսության վերականգնման մասին: Այս մասին «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է  «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը՝ անդրադառնալով ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գրառմանը:

«Տնտեսության անկման տեմպի նվազումը որևէ կերպ չի նշանակում տնտեսության վերականգնում: Վիճակագրական կոմիտեի տվյալները փաստում են, որ տնտեսության անկումը շարունակվում է: Փաստացի մենք այդ անկումը դեռ չենք դադարեցրել»,- նշել է Լ. Ամիրխանյանը:

Ըստ Լիլիա Ամիրխանյանի՝ անկման տեմպի դանդաղումն, անշուշտ, խոսում է որոշակի գործընթացների մասին, բայց այդ գործընթացները պետք է ուսումնասիրվեն, ակցենտավորվեն անկման տեմպերն էլ ավելի նվազեցնելու համար:

«Վիճակագրական ցուցանիշների նախորդ երեք ամիսների ուսումնասիրությունը ցույց է տալիս անկման տեմպի նվազումը: Մասնավորապես, 2020թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՏԱՑ-ը նվազել է 8,8 տոկոսով, այս տարվա հունվարին՝ 8,2 տոկոսով, փետրվարին՝ 5,3 տոկոսով: Լավատես լինելու պարագայում կարող ենք ենթադրել, որ Վահան Քերոբյանն այս միտումն ի նկատի ուներ՝ դրան հավելելով նախորդ տարվա փետրվար ամսվա մեկ օրով ավելի լինելու գործոնը»,- նշել է Լիլիա Ամիրխանյանը:

Ըստ նրա՝ այս ամենից չենք կարող եզրակացնել, որ տնտեսությունը վերականգնվում է, հատկապես սոցիալ-տնտեսական ցուցանիշների բացվածքն ուսումնասիրելիս: «Հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներից կարևորներում, որոնք մեծ բաժին ունեն մեր ՀՆԱ-ում, գրանցվել են երկնիշ անկումներ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել