Կարմայի օրենք գոյություն ունի, ինչ անես, հետո դեմդ է գալու:
2018-ին իշխանության եկած լակոտոկրատիան պայքարում էր Սերժ Սարգսյանի Ստի դեմ, բայց այդ երկուսուկես տարում աննախադեպ քանակի տոտալ ստեր են խոսացել, խոսում էին Դուխի մասին, սակայն երեսուն տարվա մեջ ամենաանողնաշար քաղաքականությունն են վարել, խոսում էին կոռուպցիայի ու օրինականության մասին, սակայն ամենակոռումպացված ու ամենաանօրինական կառավարությունն են դարձել:
Դիակը հեռանալու է, սակայն նրա հեռացմամբ մեր խնդիրները չեն լուծվելու, պետք է մաքրվեն լրտեսական ցանցերը, բազմացած լակոտոկրատիայի անդամներին պետք է հանրօգուտ աշխատանքի տեղավորել, պետք է ուղեղների տոտալ ախտահանում իրականացվի, պետք է քաղաքական համակարգ, կայուն խորքային պետություն հիմնադրվի: Շատ բան է պետք արվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել