Նախօրեին իշխանական ֆեքերի «զորահրամանատարներից» մեկը, մի քանի տարի անգործ եղած, ապա վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնին նշանակված տարոն չախոյան անունով ստեր տարածողը հրապարակել էր Բաղրամյան պողոտայի մասին կեղծ տեղեկատվություն, ինչն էլ պատճառ էր դարձել, որ հայտարարեմ այսօր 12։30 կառավարության շենքի մոտ գնալուս ու պատասխան պահանջելուս մասին։ Բազմաթիվ քաղաքացիներ հրապրակային միացել էին որոշմանս եւ պատրաստվում էին լինել կառավարության շենքի մոտ։ Դրանից հետո այդ պաշտոնյան հրապակային ներողություն խնդրեց, խոստովանեց, որ սուտ լուր է տարածել։ Պարզապես վախեցավ։ Այսու տեղեկացնեմ, որ մեր ժամանական ափսոս է, նրա խայտառակվելուց, դեմքը պարզվելուց հետո ժամանակ վատնենք ու գնանք կառավարության շենք։ Այնպես չէ, որ հույս ունեմ, թե դրանք կդադարեն ստեր տարածել, դա այս իշխանության ու հողատուի պաշտպանության միակ միջոցն է։ Բայց ամեն անգամ այդպես հանրային ապտակ են ստանալու։ Ու ամեն վայրկյան մենք մնալու ենք մեր պայքարի պատնեշի վրա, որ ունենանք առանց նիկոլ ՀԱՅԱՍՏԱՆ։
Կհանդիպենք Կիրակի, 15։00 Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներում։
ՀԳ երեւի այդ տղային փոքր տարիքում լավ չեն դաստիարակել ու մի անգամ գեթ չչեն ասել՝ «Սուտ մի՛ խոսիր, քիթդ կմեծանա»
May be a cartoon of standing
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել