Էլի սկսեցին արցախցի-հայաստանցի բաժանել, ատելության ինտնեսիվ քարոզ տանել, մասնավորապես՝ իշխանական ֆեյքերն ու դրանց մանիպուլյացիաների արդյունքում ուղեղները լվացածները:
Լավ, ձեր լոգիկայով շարժվենք.
Մարշալ Հովհաննես Բաղրամյան, ծնված գ. Չարդախլու, ձեր ասած՝ ղարաբաղցի,
Մարշալ Համազասպ Բաբաջանյան, ծնված կրկին գ. Չարդախլու, ձեր ասած՝ ղարաբաղցի,
Մարշալ Արմենակ Խանփերյանց (Սերգեյ Խուդյակով), ծնված Մեծ Թաղեր, Շուշիի շրջան, ձեր ասած՝ ղարաբաղցի,
Ծովակալ Հովհաննես Իսակով, ծնված գ. Հաջիշեն, Խանլարի շրջան, ձեր ասած՝ ղարաբաղցի,
Մարշալ Սերգեյ Ագանով, ծնված ք. Աստրախան, Ռուսական կայսրություն, ձեր ասած՝ ռուս, արմատներով՝ ղարաբաղցի:
Այդ պարագայում ի՞նչ իրավունքով եք ասում «ՀԱՅ մարշալները», ասեք «ղարաբաղցի մարշալները»: Ձեռք չի՞ տալիս, ա՛յ համբալներ: Խելքներիդ դուռ ու լուսամուտ դրեք, բայց փակ պահեք, որ դուրս չթափվեն տակի մնացորդները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/A.Unusyan/posts/3749877518414911
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել