Ledynews.am-ը գրում է.
Երբեմն մեզ թվում է, թե հարաբերություններում մենք անթերի ենք, անսխալական, բայց այդ համոզմունքը կարող է աղետալի լինել: Կան մի քանի տարածված պատճառներ, որոնք կանանց անհաջողության են մատնում սիրո հարցում: Իհարկե, յուրաքանչյուրս ունենք մեր անհատական «սխալները», բայց կան նաեւ ընդհանրականներ: Որո՞նք են «կանացի» այն սխալները, որ տղամարդիկ ամենից շատ են մատնանշում. փորձել ենք գտնել ամենից հաճախ կրկնվող դեպքերը:
Անփույթ արտաքինը
Չի կարելի, օրինակ, զարդարել, գեղեցկացնել դեմքը և բոլորովին մոռանալ մարմնի մասին: Ինչքան էլ ասեն, որ կարևորը մարդու ներքին գեղեցկությունն է, միևնույնն է, տղամարդիկ սիրում են աչքերով: Հետևեք ձեր կազմվածքին: Պարտադիր չէ, որ այն լինի 90:60:90 չափսերի, պարզապես եթե զգում եք,որ հակում ունեք գիրանալու, մի փոքր կրճատեք սննդի քանակը կամ զբաղվեք սպորտով:
Ցածր ինտելեկտը
Եթե դուք ամբողջ օրը հետևում եք Ձեր սիրելի սերիալներին, ապրում նրանց ցավերով ու խնդիրներով կամ ողջ ժամանակը տրամադրում եք հարևաններին, ապա Ձեր սիրելիի հետ խոսելու ոչ մի թեմա չեք գտնի: Անգամ եթե անկողնում դուք հիանալի եք, միևնույնն է հրաշալի մարմնի վրա պետք է նույնքան հրաշալի գլուխ լինի: Տղամարդիկ սիրում են հետաքրքիր կանանց:
Տղամարդկանց հանդեպ անվստահություն
Եթե կինն անվերապահորեն հավատում է, որ տղամարդիկ իրենից միայն սեքս են ակնկալում, նա «ամեն ինչ անում է», որ ապացուցի դա: Նա ընտրում է այնպիսի տղամարդկանց, որոնք նրանից հենց միայն սեքս են ուզում: Ազատվեք բացասական էմոցիաներից, անվստահությունից: Գնահատեք Ձեզ ավելի բարձր:
Պլանավորել, ոչ թե գուշակել
Կանայք հարաբերություններ սկսելուց առաջ նախընտրում են գուշակել՝ «թող ինքն իրենով լինի...» տարբերալով: Դուք պետք է հստակ պատկերացնեք՝ ինչպիսի հարաբերություններ եք ուզում, ինչ եք նրանից պահանջելու, ինչ կարող եք տալ նրան, ինչ եք ուզում վերցնել նրանից:
Անկառավարելի էմոցիաներ
Նեղացկոտությունը ,լացկանությունը, ինքնամփոփությունը. այս բոլորը վանում են տղամարդկանց: Փորձեք ավելի պարզ լինել: Եթե մի բան անհանգստացնում է, ասեք դա միանգամից: Երբեք հարաբերությունները մի տարեք շուկայական ոլորտ:
Ալարկոտությունը
Վերը նշված գրեթե բոլոր խնդիրները գալիս են հենց ծուլությունից: Ծուլանում եք զբաղվել սպորտով, հետևել ինքներդ Ձեզ, զարգացնել զարգացվածության մակարդակը: Ծուլանում եք նաև երբեմն անակնկալներ մատուցել:)