Արևելքը կամաց-կամաց սկսեց գունատվել:
Արշալույս էր: Միայն առավոտյան թեթև քամին էր խանգարում բնության քունը: Քնած էր շուրջբոլորը ամեն ինչ: Տարօրինակ ձևով քնած էր: Նույնիսկ աքլորների արշալույսը ողջունող կանչը չէր լսվում:
Դիմացի սարի գագաթին հավաքվում էր մշուշը: Հավաքվեց, հավաքվեց, հետո քնից արթնացած ու սովից մռլտացող հրեշի նման սկսեց սողալ ներքև: Նախ գրավեց մոտակա կիրճերը, հետո այնտեղից դանդաղ, բայց հաստատուն կերպով գրավեց հովիտը: Մշուշը դանդաղ, մեկ առ մեկ կուլ էր տալիս գյուղի տները: Ու զարմանալի էր, որ առավոտյան արևին ողջունելու դուրս չէին գալիս գյուղացիները: Չէր լսվում գոմից դուրս եկող անասունների ձայները: Զարմանալի էր: Գյուղը դեռ քնա՞ծ էր:
Չէր զարմանում միայն խոտի դեզի մեջ թաքնված մարդը: Նա սպասում էր ինչ-որ բանի: Դեմքի արտահայտությունը խոսում էր այն մասին, որ այդպես էլ պիտի լիներ: Գյուղը դեռ քնած պիտի լինի: Հագին առանց տարբերանշանների մաշված զինվորական համազգեստ էր: Այնքան մաշված էր, որ անհնար էր իմանալ, թե որ բանակի համազգեստ է եղել ժամանակին: Կողքից կախված էր երկսայր դաշույնը, որի արծաթյա բռնակալը զարդարված էր կարմիր գույնի քարերով: Միանգամից երևում էր, որ տոհմական էր: Գոտու մեջ խրված երևում էր նաև ատրճանակը: Միայն այդ զենքերով չէր բավարարվել: Կողքին երևում էր նաև ավտոմատը: Աչքերի արտահայտությունը հուշում էր, որ ամբողջ գիշեր չի քնել, աչք չի կպցրել: Անհանգիստ հայացքն էլ վկայում էր, որ ամեն վայրկյան ամեն մի կողմից սպասում էր վտանգի: Վտանգ, որը կարող էր իր կյանքը արժենալ:
Երկար չէր անցել, երբ մշուշը կլանելով մոտակա տները հասավ նաև իր խոտի դեզին: Երբ արդեն հայտնվել էին սպիտակ հրեշի որովայնում, նա դուրս սողաց իր թաքստոցից, կուզեկուզ սկսեց շարժվել դեպի արևելք: Աշխատում էր տներին շատ չմոտենալ, գնալ ինչքան հնարավոր է անձայն՝ հիմնականում այգիները իրարից բաժանող նեղ կածաններով: Արդեն համարյա հասել էր գյուղի վերջին, երբ մոտակա տնից լսվեց աղջկական հեծեծոց ու բթացած մի ողբ: Կքանստեց անմիջապես ու ինչքան հնարավոր էր սեղմվեց մոտակա պարտեզի ցանկապատին: Մեկ-երկու ակնթարթ լարված լսեց: Ցանկացավ առաջ շարժվել, բայց մի գերբնական ուժ, մի զգացողություն թույլ չտվեցին: Ոտքերն ու ձեռքերը չէր կարողանում շարժել նույնիսկ: Մտքի մեջ ջղայնացավ, ինչ-որ բառեր մրթմրթաց քթի տակ և պառկեց գետնին: Սողալով մոտեցավ այն տանը, որտեղից լսվում էին ձայները: Նորից դադար տվեց և շունչը պահած սպասեց: Աղջկական ձայնը այլևս չէր լսվում, բայց ներսում հաստատ ինչ-որ բան կատարվում էր, ինչ-որ անասնական հևոց էր գալիս ներսից:
Տան դուռ կիսաբաց էր: Նա կիսակռացած, զգուշությամբ մոտեցավ դռանը և շարունակեց ականջ դնել: Փորձում էր հասկանալ, թե քանի հոգի կլինեն ներսում: Մի փոքր ժամանակ ուշադիր լսելուց հետո հասկացավ: Ձայները մի հոգու էին պատկանում: Միգուցե էլի մարդիկ կային, բայց կամ շատ խորը քնած էին, կամ էլ... Մառախուղը գնալով ավելի խտացավ, այն աստիճանի, որ մեկ-երկու մետրից այն կողմը ոչինչ չէր երևում արդեն: Դրանից ավելի սիրտ առավ ու ոտքի կանգնեց: Առանց դռանը կպնելու դանդաղ սահելով մտավ ներս: Միջանցքում կիսախավար էր: Գետնին թափված շորերի կույտեր էին ու տարբեր առարկաներ: Միանգամից երևում էր, որ տնից հապճեպ հեռացել էին` այդպես էլ չկողմնորոշվելով` ինչ վերցնեն, ինչ թողեն: Դիմացի դուռը բացված էր մինչև վերջ: Երևում էր, այնտեղ հյուրասենյակն է եղել: Սեղանը ջարդված էր, պահարանը շուռ տված, գետնին ջարդված ամանեղենի մի մեծ կույտ էր:
Ոտքերի ծայրերի վրա մոտեցավ մյուս դռանը: Տեսարանը միանգամից տակնուվրա արեց նրա հոգին: Մահճակալի վրա սնքրտում էր մի կիսամերկ ճիվաղ, իսկ նրա տակ... այնքան փոքր էր մարմինը, որ նույնիսկ չէր էլ կարողանում հասկանալ` տղա՞ է, թե՞ աղջիկ: Նրա անասնական ձայնն էր, որ լսում էր դռան մոտից ու ստիպեց իրեն մտնել այդ տունը: Պատյանից հանեց դաշույնը, մոտեցավ իր անասնական կիրքը հագեցնող կենդանուն ու մի ձեռքով հետևից ձեռքը դրեց բերանին, մյուսով դաշույնը պահեց վզի մոտ: Այդ պահին ինչ-որ գերբնական ուժ էր ծագել մոտը ու այդ մարդանման գազանին շատ հեշտությամբ շպրտեց մի կողմ: Մի ձեռքով շարունակում էր սեղմել բերանը, որ ձայն չհանի, մյուսով դաշույնը, իսկ հայացքը չէր կարողանում կտրել մահճակալից: Մի դեռատի աղջնակ էր` դեռ նոր կյանք մտած: Շորերը պատռելով էին հանել հագից, ողջ մարմնի վրա խոշտանգման հետքեր էին: Բայց ամենահավորը այն էր, որ աղջնակը արդեն կենդանի չէր: Նրա անմեղ հոգին չէր դիմացել այդ անասնական ցավին ու հեռացել էր իր մարմնից, իսկ մարդանման գազանը թքած ուներ դրա վրա: Աղջնակի աչքերը բաց էին ու հայացքի մեջ անսահման ցավ, խնդրանք կար... Ինչքան ուժ ուներ, շպրտեց ճիվաղին դեպի պատը: Վերջինս պարկի նման հարվածեց պատին ու փլվեց հատակին: Սողալով մոտեցավ նրան ու ոտքերը լիզելով ինչ-որ բան սկսեց բարբաջել գերուն չսպանելու մասին: Ճիշտ է, ինքն էլ գիտեր, որ գերուն սպանելը զինվորական հանցագործություն է, բայց... Բա այս անմեղ երեխան անզեն չէ՞ր......... մռնչաց նրա խռոված հոգին: Առանց մի կաթիլ կասկածի ու երկմտանքի դաշույնը խրեց նրա կոկորդի մեջ: Խրեց ու ինչքան ուժ ուներ քաշեց: Պատռված կոկորդից արյունը ինչքան ուժ ուներ դուրս ժայթքեց, թուրքի բերանից մի խզզոց դուրս եկավ, ու նա փռվեց գետնին: Ուզում էր կտոր-կտոր անել նրան, մասնատել անթիվ-անհամար կտորների, հետո էլ տաներ ի ցույց դներ Բաքվի կենտրոնում ու գոռար. «Ահա, սա է սպասվում ձեզ»...
... Քիչ հետո նա հեռացավ գյուղից` ուսին տանելով կարպետի մեջ փաթաթած աղջնակի մարմինը: Հեռանում էր արտասվող ու անզորությունից մրմռացող հոգով: Հեռանում էր իր սարերի անտառները, որ այնտեղ հողին հանձներ լույսի նման նուրբ այդ մարմինը ու շարունակեր իր կռիվը: Կռիվը մարդկային կերպարանքով այս գազանների դեմ, որ քաղաքակրթության այս դարում մնացել էին նույն լենկթեմուրներն ու թալեաթները: Այնտեղ` անտառում, պիտի ինչքան կարողանա շատ դրանցից մորթել ու մատաղ անել անմեղ աղջնակի գերեզմանին: Թող թուրքն իմանա, որ Խրիմյան Հայրիկի երազած հայը ծնվել է, այն հայը, որ ոչ միայն գառան հեզությամբ գնում էր կոտորվելու, այլև առյուծի ու արծվի հպարտությամբ մարդկային ցեղի տականքին է վերացնում աշխարհիս երեսից...
Մարտչնող ու հաղթող հայի տեսակը մոխրից հառնել է և պատրաստ է. պատրաստ է կռվելու ու հաղթելու, ապրելու ու մեռցնելու...