Աշխատանքին սիրով և մանրակրկիտ մոտեցումը օգնել է Նարինեյին ծավալել իր գործունեությունը ոչ միայն Հայաստանում, նաև այլ երկրների հայկական համայնքների շրջանում: Ժամանակի ընթացքում, Նարինեի արտակարգ ունակությունների մասին լուրերը սկսվել են ավելի ու ավելի տարածվել:
Նրա օտարերկրյա հաճախորդներն են հիմնականում ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախսատանի, ինչպես նաև Քաթարի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ավստրալիայի և Կանադայի մեր հայրենակիցները, ովքեր նշում են իրենց հարսանիքները կամ այլ միջոցառումները իրենց հայրենիքում ՝ Հայաստանում:
Blognews.am զրուցեց դիզայներ Նարինե Սարգսյանի հետ.
«Որպես դիզայներ ես սկսել եմ իմ առաջին քայլերը հարսանիքների զարդարման հայկական շուկայում ավելի քան 10 տարի առաջ, սկզբից որպես սկսնակ, սիրողական մակարդակի ձևավորող»:
Տարիների ընթացքում քրտանջան աշխատանքի, արտակարգ ունակությունների և բարձր ճաշակի շնորհիվ Նարինեն դարձել է ոլորտում ճանաչված մասնագետներից մեկը:
Որպես ընտանեկան բիզնեսի սեփականատեր, Նարինե Սարգսյանը տարիներ շարունակ պատասխանատու է եղել ընկերության ընդհանուր տեսլականի և ռազմավարության, ինչպես նաև առօրյա գործունեության համար: Հայկական շուկայում ներկայության այս տարիների ընթացքում Նարինեն իրականացրել է բազմաթիվ հարսանիքներ և այլ նմանատիպ միջոցառումներ:
Նա վայելում է հայտնի գործարարների, արվեստի գործիչների վստահությունը , միջոցառումներ է ձևավորում ոչ միայն Հայաստանիում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Նրա աշխատանքների պորտֆոլիոն ներառում է հարսանյաց սրահների և նմանատիպ վայրերի, ֆոտոգոտիների, եկեղեցիներում հարսանեկան արարողությունների, ինչպես նաև ծննդյան տոների, մկրտության և այլ միջոցառումների նախագծման, ձևավորման ամբողջական փաթեթներ:
Նարինեն նաև զբաղվում է կորպորատիվ միջոցառումների, առևտրային բանկերի և մասնավոր ընկերությունների միջոցառումների պլանավորմամբ և ձևավորմամբ, ինչպես նաև Հայաստանում հայտնի հյուրանոցների, ռեստորանների և մանրածախ ցանցերի արտաքին, ներքին նախատոնական հարդարանքների իրականացմամբ: Հանդես է եկել նաև որպես Հայաստանում հարսանիքների վերաբերյալ միակ հրատարակված գրքի խորհրդատու-փորձագետներից մեկը:
Վերոնշյալից զատ, վերջին 6 տարիների ընթացքում Նարինեն հնարավորություն է ունեցել մասնակցել տարբեր հայ հայտնի երգիչ-երգչուհիների երաժշտական տեսահոլովակների և համերգասրահների ձևավորմանը: Այս ամենի արդյունքում Նարինեն դարձել է միջոցառումների նախագծման և իրականացման ճանաչված փորձագետ/դիզայներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև սահմաններից դուրս:
Որպես ընկերության գլխավոր դիզայներ՝ Նարինե Սարգսյանը նոմինացվել է տարբեր մրցանակների և դիպլոմների Համազգային վստահության խորհրդի կողմից: Նարինեն նաև առաջադրվել է որպես միջազգային մրցանակի թեկնածու Դուբայում, մեծ ճանաչում վայելելով Destination Wedding Planners (DWP) կոնգրեսի կողմից, իսկ այսօր Նարինե Սարգսյանը նույն կոնգրեսի կազմակերպիչների կողմից ներառվել է որպես հարսանիքների պլանավորման և ձևավորման փորձագետ՝ աշխհարում լավագույն մասնագետների և ընկերությունների շարքում:
Ստորև ներկայացնում ենք մի քանի տեսահոլովակների հղումներ, որոնց ձևավորմանը մասնակից է եղել «Նարինե Սարգսյան վեդինգ դիզայն ստուդիա»-ն.
Lilit Hovhannisyan and Arman Hovhannisyan https://www.youtube.com/watch?v=OQxbtEiKrq8
Mihran Tsarukyan & Arpi Gabrielyan https://www.youtube.com/watch?v=53pvQ-8Syfk
Arame https://www.youtube.com/watch?v=-9k5esMGn0o
Razmik Amyan https://www.youtube.com/watch?v=Efx-dZHQRsA
Ara Martirosyan https://www.youtube.com/watch?v=HLt0Fzb0n48
Avraam Russo & Sogdiana https://www.youtube.com/watch?v=AtMPzs0ct5k
Lilit Hovhannisyan & Arsen Grigoryan https://www.youtube.com/watch?v=PKO73nwi1Yk
Լրագրող՝ Լիյա Մարուխյան