Այսօր իմ հրեշտակի՝ Արցախի հերոս Պարգև Սրբազանի ծննդյան օրն է:Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ծնվել է 1954 թ. մարտի 20-ին Սումգայիթում Ադրբեջանի Հանրապետություն: 1966թ. Մարտիրոսյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան: 1971թ. ավարտել է Երևանի թիվ 132 ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցը: 1971-1972 թթ. սովորել է Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտի "Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարան" էլեկտրա-տեխնիկական բաժնում: Այնուհետև տեղափոխվել է Երևանի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների Մանկավարժական Ինստիտուտ՝ այժմ Բրյուսովի անվան Լեզվաբանական Համալսարան, որն ավարտել է 1976 թ.: Ինստիտուտն ավարտելուց հետո նա ռուսաց լեզու և գրականություն է դասավանդել Եղեգնուտ գյուղում, Հոկտեմբերյանի շրջան,այնուհետև զինծառայության է զորակոչվել սովետական բանակ: 1978-1980 աշխատել է Արդյունաբերության Նախարարությունում: 1980թ. ընդունվել է Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարան, 1984թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է այն: 1983թ. ձեռնադրվել է սարկավագ: 1985 թ. սեպտեմբերի 8-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա: 1987 թ. ստացել է Աստվածաբանության դոկտորի աստիճան: 1987թ. նշանակվել է Ս. Հռիփսիմե վանքի վանահայր: 1987 թ. ապրիլ ամսին ստացել է Վարդապետի, իսկ 1988 թ.ª Ծայրագույն Վարդապետի աստիճան: 1988 թ. նոյեմբերին ձեռնադրվել է եպիսկոպոս: 1989թ. մարտին Պարգև եպս. Մարտիրոսյանը նշանակվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ£ 1999 թ. մայիսի 29-ին ձեռամբ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Պարգև Սրբազանին շնորհվել է արքության պատիվ: Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը 3 աշխատությունների և բազմաթիվ հոդվածների հեղինակ է։Պարգև սրբազանը նաև հանդիսանում է Հայաստանի Շոտոկան Կարատեի Ֆեդերացիայի պատվավոր նախագան:Ունի սև գոտի 1-ին դան որակավորում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել