Hartak.am-ը գրում է.

Արգենտինայում ծնված մարքսիստ հեղափոխական, քաղաքական գործիչ և Կուբայական հեղափոխության ու միջազգային կոմունիստական շարժման ականավոր մասնակից Չե Գեվարան 1956-ին, երբ Մեքսիկայում էր գտնվում, ծանոթանում է Ֆիդել Կաստրոյի հետ և միանում է վերջինիս հեղափոխական շարժմանը։

Կուբայական հեղափոխության արդյունքում կործանվում է Կուբայի դիկտատոր՝ Գեներալ Ֆուլխենսիո Բատիստան՝ 1959-ին։ 1965-ին Չե Գևարան մեկնեց Կուբայից՝ մտադրություն ունենալով հեղափովություն կազմակերպել Կոնգոյում և Բոլիվիայում։ Բոլիվիայում ձերբակալվում է ԿՀԳ-ի և ԱՄՆ-ի հատուկ նշանակության գնդի կողմից։ Չե Գևարան մահապատժի է ենթարկվում Բոլիվիայի նախագահ Ռենե Բարրիենտոսի հրամանով՝ Լա Իգերա բնակավայրում Վալլեգրանդեի մոտ հոկտեմբերի 9-ին, 1967թ.։

Նախքան Բոլիվիա մեկնելը Գեվարան գաղտնի այցելում է կնոջը և նամակ փոխանցում, որպեսզի վերջինս իրենց հինգ երեխաների համար կարդա իր մահվանից հետո, իսկ  հաջորդ տարի Գեվարան գրում է միանման նամակ իր ավագ դստերը` Հիլդային: Երկուսն էլ ներկայացնում ենք ստորև:

 

1965 թ. 

Իմ երեխաներին


Սիրելի Հիլդիտա, Ալեյդիտա, Կամիլո, Սելիա և Էրնեստո, եթե երբևե կարդաք այս նամակը, այդժամ արդեն ես ձեր կողքին չեմ լինի: Դուք իրականում ինձ չեք հիշի, իսկ փոքրիկներս առավել ևս: 

Ձեր հայրը եղել է մի մարդ, ով հավատով է առաջնորդվել և հավատարիմ է եղել իր համոզմունքներին:

Մեծացեք որպես լավ հեղափոխականներ: Շատ սովորեք, այնքան, որ վարպետանաք լինեք ձեր մասնագիտության մեջ: Հիշեք, որ հեղափոխությունը կարևոր բան է և մեզնից յուրաքանչյուրը միայնակ ոչինչ չարժե:

Առաջին հերթին, միշտ ի վիճակի եղեք խորապես զգալ անարդարությունը, որը աշխարհում ցանկացած տեղ ցանկացած մեկի  հետ կարող է պատահել: Սա է հեղափոխականի ամենագեղեցիկ հատկանիշը:

Մինչ հավերժություն, իմ երեխաներ: Ես դեռ հույս ունեմ, որ կտեսնեմ ձեզ:

Համբուրում և գրկում եմ ամուր-ամուր

Հայրիկ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել