Ledynews.am-ը գրում է.
Տղամարդիկ սիրում են, երբ կանայք փորձում են դուր գալ իրենց: Տղամարդկանց խորհրդավոր պահվածքն այս իավիճակներում արթնացնում է կանանց հետաքրքրասիրութունը: Եթե նա դեռ չի արտահայտել իր զգացմունքները, իսկ Դուք ուզում եք իմանալ՝ հավանում է Ձեզ, թե ոչ, ապա հետևեք նրա իսկ նշաններին: Տղամարդու պահվածքում կարող եք տեսնել այնպիսի նշաններ, որոնք կպատմեն Ձեզ նրա զգացմունքների մասին:
Նա լարված է, երբ Դուք շրջապատված եք շատ մարդկանցով և ակտիվ եք: Փորձեք ուշադիր լինել. եթե Ձեր խոսքի ժամանակ նա անընդհատ շարժվում է, ուղղում փողկապը, խաղում մազերի հետ, ապա հաստատ անտարբեր չէ Ձեր հանդեպ: Ուշադրություն դարձրեք ևս մի կարևոր հանգամանքի. եթե նրա ոտնաթաթերը ուղղված են դեպի Ձեզ, դա խոսում է այն մասին, որ նրա ուշադրության կենտրոնում Դուք եք:
Եթե Ձեզ հետ զրույցի ժամանակ նա չի թաքցնում ձեռքերը, ուրեմն անկեղծ է:
Ձեր միջև եղած տարածությունը կարող է խոսել ձեր հարաբերությունների մասին: Գործնական հարաբերությունների դեպքում ձեր միջև հեռավորությունը կլինի 1.5-3.5 մետր: Եթե նա Ձեր մեջ տեսնում է ընկերոջ,ապա հեռավորությունը կլինի 0.75 – 1.5 մետր: Սրանից ավելի մոտ գտնվելու դեպքում նա ակնհայտորեն ուզում է զգալ Ձեզ, ուզում է գրկել կամ ուղղակի մոտ լինել:
Հոնքերը բարձրացնելը նույնպես նշան է: Երբ տղամարդը նայում է իր հավանած կնոջը, անկախ իր ցանկությունից նրա հոնքերը բարձրանում- իջնում են:
Երբ նայում եք ուղիղ նրա աչքերի մեջ, նրա շուրթերը փոքր-ինչ բացվում են: Դա արդեն իսկ ցույց է տալիս այն, որ Դուք դուր եք գալիս նրան:
Եթե նա անընդհատ ուղղում է մազերը, օձիքը ,ապա ուզում է լավագույնս ներկայանալ Ձեր աչքերում: Եթե նա բութ մատը դնում է գոտու համար նախատեսված կապերի մոտ և քաշում դրանք դեպի դուրս՝ մեջքը հրելով հետ, ապա ուզում է՝ նկատեք իր սեքսուալությունը:
Դուք կարող եք հարյուր տոկոսով համոզված լինել, որ նա Ձեզ շատ է հավանում, եթե Ձեր ներկայությամբ սկսում է ուղղել գուլպաները: Մի մտածեք, թե դա անշնորհքություն է: Դա ուղղակի դրսևորվելու ձև է: Նա իսկապես փորձում է դուր գալ Ձեզ: