Porsche ավտոմեքենան, որը նախկինում պատկանում էր նարկոբարոն Պաբլո Էսկոբարին, Atlantis Motor Group-ի կողմից աճուրդի կհանվի մի քանի միլիոն դոլարով: Համապատասխան տեղեկատվությունը հայտնվել է Archyde պորտալում:

Խոսքը 1974 թվականի դեղին սպորտային Porsche 911 RSR ավտոմեքենայի մասին է: Նշվում է, որ այս մոդելի ընդամենը 15 ավտոմեքենա է արտադրվել հատուկ Չեմպիոնների միջազգային մրցավազքի (IROC) համար, փոխանցում է «Լենտա»-ն:

Հրապարակման համաձայն՝ լոտի նախնական արժեքը 2.2 միլիոն դոլար է: Սուպերքարի բարձր գինը բացատրվում է մոդելի պատմական արժեքով. սեփականատերը պատրաստ է դրա իսկությունը հաստատող փաստաթղթեր տրամադրել:

Պարբերականը հայտնում է, որ Porsche-ն ի սկզբանե պատկանում էր բրազիլացի մրցարշավորդ Էմերսոն Ֆիտիպալդին, իսկ հետո այն ձեռք էր բերվել Էսկոբարի կողմից, եւ սպորտքարը տեղափոխվել էր Կոլումբիա, որտեղ արդիականացվել էր: Նարկոբարոնի մահից հետո ավտոմեքենան վերադարձվել էր ԱՄՆ եւ իր նախնական տեսքին էր բերվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել