Այ երբ մենք «բաշարել» բառը մեր լեքսիկոնից վերացնենք, այն ժամանակ կարող ենք ասել, որ պատրաստ ենք պայքարելու կոռուպցիայի դեմ: Հարգելի ընթերցողներ, մենք բոլորս բազմիցս մեր շրջապատում լսում ենք հետյալ արտահայտությունը. «Բայց ինչ նախանձ են մեր հայերը, չեն ուրախանում դիմացինի հարստությամբ, մարդը բաշարում է` լավ է ապրում, ո՞ւմ ինչ գործն է»: Գլուխներս կախ` լսում ենք` հերիք չէ, շատ անգամ էլ հավանություն ենք տալիս նման արտահայտություն անողներին, փոխարենն ասենք` կանգ առ`
• Ինչի՞ վրա ուրախանանք, ուրախանանք, որ մեր դիմացինը պետությունը թալանելով դղյակնե՞ր է կառուցում, թե՞ ուրախանանք նրանով, որ նա չարաշահումների հաշվին կորցրել է հաշիվը` ինչ ունի, ինչ չունի
• Ինչի՞ վրա ուրախանանք, ուրախանանք, որ այս սոված երկրում մարդը, ունենալով պետական աշխատանք, չնայած իր «խղճուկ» աշխատավարձին հնարավորություն ունի «անտիկվարիատների կոլեկցիոներ» դառնալ
• Ինչի՞ վրա ուրախանանք, ուրախանանք, որ այսօր բազում երեխաներ աղբանոցից են օգտվում, ինչ է մի քանի հազար մարդ բաշարում են երկիրը թալանել…
• Ինչի՞ վրա ուրախանանք, ուրախանանք, որ հարյուր հազարավոր մարդիկ սովորական դեղամիջոցի գումար չունեն, իսկ որոշ թալանչիներ հասարակ պզուկի համար թռչում են աշխարհի լավագույն առողջապահական կլինիկաներ և այնտեղ բուժում ստանում:
• Ինչի՞ վրա ուրախանանք, ուրախանանք, որ մեր սովորական քաղաքացին սեպտեմբերից սկսած մտածում է, թե ինչպես է ճարահատյալ Նոր տարուն մի կերպ սեղան գցելու, իսկ մի խումբ սրիկաներ արդեն հիմիկվանից մտածում են, թե ինչ խորհրդավոր վայրեր կարելի է գնալ այդ օրերին
• Ինչի՞ վրա ուրախանանք, ուրախանանք, որ մենք մեր երեխաների ուսման վարձը չգիտենք` որտեղից տանք, իսկ թալանչիներին արդեն Օքսֆորդն ա քչություն անում…:
• Ինչի՞ վրա ուրախանանք, ուրախանանք, որ մենք սովի և անբժշկության պայմաններում կամաց-կամաց հեռանում ենք այս կյանքից, իսկ թալանչիները մեր առջև կանգնում են առողջ, առանց որևէ հիվանդության…
Այո´, պետք է ուրախանալ դիմացինի հարստությամբ, միայն այն դեպում, երբ դիմացինդ այդ հարստությանը հասել է օրինական ճանապարհներով, հակառակ դեպքում մենք ոչ թե պետք է ուրախանանք, այլ պետք է պայքարենք վերոհիշյալ հարստության դեմ:
Հ.Գ. Բաշարողներին. բավական էէէէէէէէէէէէէ: Երբ ժողովրդին թալանելով հարստանում եք և այլևս հաճույք կյանքից գրեթե չեք ստանում, երբ սև խավիարը ձեզ տհաճություն է պատճառում, ակամայից հիշեք, որ ձեր կողմից թալանվածները նույնիսկ հացի փող չեն կարողանում աշխատել, այդ ժամանակ դուք երևի իրոք կզզվեք ճոխությունից, իհարկե, եթե ձեր մեջ ինչ-որ մարդկային բան է մնացել..., որին ես քիչ եմ հավատում: Հակառակ դեպքում չէիք թալանի առանց այն էլ դժբախտ այս ժողովրդին. մի մտեք անեծքի տակ, մի թալանեք սեփական ազգին: