Lragir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում օգոստոսի 9-ին տված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների «վերաբեռնման» հարցում պետք է դադար վերցնել: Այս ընթացքում պետք է վերագնահատել Մոսկվայի հետ հարաբերությունները, ասել է նա:

Օբամայի խոսքով, դադարն անհրաժեշտ է Մոսկվայում աճող հակաամերիկյան հռետորաբանության պատճառով: Նա շեշտել է, որ չնայած այս ամենին, երկու երկրներին ոչ վաղ անցյալում հաջողվել է կառուցողական երկխոսություն անցկացնել: Այդուհանդերձ, Ռուսաստանում վերջին շրջանում կառչել են սառը պատերազմի կարծրատիպերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել