Panorama.am-ը գրում է.
1993 թվականին Time Magazine և New York Times պարբերականներում հրապարակվել է, որ 256 տարեկան հասակում մահացել է Լի Չինգ-Յունը, որն այդ ժամանակաընթացքում հասցրել է հրաժեշտ տալ իր 23 կանանց, դաստիարակել 180 ժառանգների: Արդյոք նա իսկապես եղել է այդքան ծեր, փորձել է պարզել Environmental Graffiti-ն:
Լի Չինգ-Յունի երիտասարդության գաղտնիքը եղել է նրա հոգեկան հավասարակշռվածությունը, միաժամանակ, նրա սննդակարգը կազմված է եղել բրնձից ու գինուց: Լի Չինգ-Յունի մանկության և պատանեկության մասին տեղեկությունը քիչ է: Հայտնի է միայն, որ նա ծնվել ու մեծացել է Չինաստանի Սիչուան նահանգում, որտեղ էլ մինչև կյանքի վերջ ապրել է: Տասը տարեկանում Լի Չինգ-Յունը բավականաչափ կրթված է եղել և արդեն այդ տարիքում այցելել է Տիբեթ, Աննամ, Սիամ, Շանսի, որտեղ զբաղվել է տարբեր խոտերի հավաքմամբ: Դրանից հետո նրա կյանքի պատմության մասին տեղեկությունն ընդհատվում է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ