Երկու խոսք էլեկտրոնային սարքերով երթևեկության կանոնների խախտումները ֆիքսելու և տուգանելու մասին: Սկսեմ նրանից, որ երեխաին էլ պարզ է, որ փաստացի այդ սարքերը կատարում են ոչ թե պրևենտիվ, այլ կոնկրետ փող գռփելու ֆունկցիա: Այնտեղ, որտեղ տեղադրված են տեսախցիկները, փողոցները գծված են այնպես, ինչպես Լոնդոնում, իսկ այդ տարածքից դուրս գծեր ընդհանրապես չկան, ասես Քաբուլն է: Եթե մարդկանց տուգանում եք գծերի փոքրիկ խախտման համար (ես սա կանվանեի «փրփուրներից եք կախվում»-իհարկե թալանի նպատակով), ապա բարի եղեք Երևանի և ընդհանրապես ամբողջ Հայաստանի ճանապարհներին գծել այդ գծերը, տեղադրել նշաններ և լուսաֆորներ (քանի որ անգամ Երևանի կենտրոնում կան տեղեր, որտեղ լուսաֆորները իսպառ բացակայում են), որպեսզի մարդ զգա, որ պետությունը միշտ կա, այլ ոչ թե պետությունը կա միայն այն տեղերում, որտեղ կարելի է մարդուց փող պլոկել: Ախր գոնե էդ թալանի արդյունքում մեր փոխերը գնային պետբուջե, էլի հանգիստ կլինեինք, որ դրանք մի բարի բանի կծառայեն: Բայց ոչ, այստեղ էլ են մեզ քցում, գումարի առյուծի բաժինը գնում է մասնավորի գրպանը:
P.S. Խնդրում եմ` մի սպանեք մեր մեջ պետության հանդեպ հարգանքի և սիրո վերջին կաթիլները: