Հայկական շոու բիզնեսում վերջերս ամուսնությունների և  նշանադրությունների ակտիվություն է նկատվում: ArmStar.am-ն արդեն պատմել է «Քույրը» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհու՝ Աննա Մովսեսյանի նշանադրության մասին, իսկ այսօր միայնակ սրտերի շարքերը լքեց դերասանուհի Արմինե Պողոսյանը:

ArmStar.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմեց իր և գործարար Խաչիկ Թութուզյանի ծանոթության մասին.« Ընկերուհիս ինձ փաթեթ էր ուղարկել Ամերիկայից, և այն ինձ փոխանցեց Խաչիկը: Երբ հանդիպեցինք, շատ ջերմ զրուցեցինք և հաջորդ օրը ես նրան հրավիրեցի իմ ներկայացումներից մեկին»: Ներկայացումից հետո Խաչիկը Արմինեին հրավիրել է սրճարան, որտեղ էլ շարունակել են իրենց ջերմ զրույցը:

Մի քանի հանդիպումներից հետո  սիրո խոստովանությունն էլ չի ուշացել.« Ինձ սեր է խոստովանել լուսնի տակ, պատշգամբում: Միշտ ֆիլմերում ենք տեսնում սիրո խոստավանություն լուսնի տակ, բայց նա այնքան անկեղծ էր, որ ես ընդունեցի նրա առաջարկը»,-հիշում է Արմինեն:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել