Tert.am-ը գրում է․

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության անվտանգության ենթախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Նիկոնորովը հայտարարել է շփման գծի ողջ երկայնքով իրավիճակի սրման մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Դոնբասի շուրջ բանակցություններում անվտանգության հարցերի ենթախմբի հերթական հանդիպումը տեղի է ունեցել այսօր` մարտի 16-ին:

«Այսօր մենք տեսնում ենք իրավիճակի սրում շփման գծի ողջ երկայնքով. Ուկրաինայի զորամիավորումները ավելի ու ավելի հաճախ են օգտագործում տարբեր տրամաչափի ականանետներ»,-ասել է Նիկոնորովը:

Նիկոնորովը բացատրել է, որ հանդիպման ընթացքում հիմնական խնդիրները քննարկելու փոխարեն, ինչպիսիք են`սրման մակարդակի իջեցումը, խախտումների վերացումը, հրադադարի ռեժիմի ամրապնդման համար գործող միջոցառումների շրջանակներում համակարգման մեխանիզմի հստակեցման անհրաժեշտությունը, ինչպես նաև վերականգնման աշխատանքները, Կիևը «ընդհանուր սրման ֆոնին ոչ ակտուալ և անիմաստ քննարկումների և երկար մենախոսությունների մեջ է մտնում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել