«Տղամարդու աչքը դրսից տուն բերելու» նպատակով մենստրուալ ցիկլի արյունը խմեցնելու մասին աղմկալի սքրինը կհիշեք երևի.. Էս ծեսից ոչ պակաս ահավոր էին կանանց կողմից քոմենթներն՝ առ այն, թե իրականում ո՛նց ա պետք տղամարդուն կողքը պահել։
⠀
Էլ արտաքինով, էլ բարությամբ, էլ մազ ֆենելով, էլ ներքնազգեստով, էլ «սոդայաջրի ողողումներով ու գորտի արյան թրմերով»(էս իմ ֆանտազիան ա ։Դ), էլ աղոթքներով, էլ նոր երեխա ունենալով, էլ կեսուրեղենին ավելի՛ լավ ծառայելով, էլ շանտաժներով։ Ըհհ։
Շատ կուզեի մի քանի տողով խնդրել, աղերսել աղջիկներին ու կանանց չխաբվել էսպիսի խորհուրդներին։ Ոչ մի տղամարդու հնարավոր չի ֆիլմով, գրքով, խնամվելով ու օրը 3 անգամ լողանալով պահել կողքին։
⠀
Որովհետև տղամարդը տնային պիտոմեց չի, ծաղկաման չի, ոչ էլ 6տ. բալիկ, որ տարբեր հնարքներով պահես կողքդ։
Տղամարդուն ընդհանրապես պետք չի պահել՝ ոչ կողքը, ոչ շուրջը, ոչ վրան, ոչ էլ մեջը։ Պետք չի նաև պահել տղամարդուն կամ դաստիարակել։
Տղամարդուն պետք ա պահած ու դաստիարակած լինեն իր մամանիկ-պապանիկը, դպրոցը, բուհն ու ՊԲ-ն։
⠀
Իսկ դուք կարող եք ուսումնասիրել տղամարդուն, համագործակցել հետը, սիրել նրան, սեքս անել նրա հետ, ապրել միասին, պլաններ կազմել։ Այնքան ժամանակ, որքան երկուսդ եք ուզում։ Տղամարդն էլ պետք ա ինքն իրեն պահի։ Նա մնում ա ձեզ հետ, եթե ուզում ա։
⠀
Իսկ ինչ վերաբերում ա դեպքին. մնում եմ նույն կարծիքին՝ մենստրուալ ցիկլի արյուն խմեցնելով տղամարդ պահելը գուցեև քիչ հանդիպող բան ա։ Աղետն էստեղ ոչ այնքան հենց էդ դեպքն ա, այլ կողքը տղամարդ պահելու, «աչքը դուրս» տղամարդու հարցերը կյանքի գնով լուծելու ու այս թեմայում հայ աղջիկների/կանանց խեղճուկրակությունն ու անհիմն լավատեսությունը։
⠀
Ընդ որում, էսպիսի թեմաների բարձրաձայնումը ոչ այնքան արդեն ամուսնացած ու որևէ ձևով ապրող կանանց համար ա կարևոր, այլ դեռ չամուսնացած, դեռ չկողմնորոշվածների։ Ինչպես նաև առանձին կարմիր գծով՝ աղջիկ բալիկների մամաների։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել