Tert.am-ը գրում է.
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն այսօր հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ 2021 թվականի մարտի 15-ը հայտարարվել է ազգային սգո օր՝ կապված գրող Նիկոլայ Դաբիժայի մահվան և հուղարկավորության հետ:
Այս մասին հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, գրում է esp.md-ն:
Նշվում է՝ ազգային սուգը հայտարարվել է «ի նշան խորը տխրության, որն առաջացրել է հայտնի գրողի, Ազգային վերածննդի շարժման առաջատար աջակցի, Մոլդովայի Հանրապետության անկախության հռչակագիրը ստորագրած ակադեմիկոսի և գրականագետի մահվան բոթը»:
Հրամանագրի համաձայն, ամբողջ հանրապետությունում իջեցվել են պետական դրոշները, իսկ ժամը 12:00-ին մեկ րոպե լռությամբ երկրի բնակիչները հարգել են Նիկոլայ Դաբիժիի հիշատակը: Հուղարկավորության արարողությունը ուղիղ կհեռարձակի Teleradio-Moldova-ն:
Միևնույն ժամանակ, պետական գերատեսչություններին, ձեռնարկություններին և կազմակերպություններին խորհուրդ է տրվում չանցկացնել զանգվածային ժամանցային միջոցառումներ, իսկ լրատվամիջոցներին կոչ է արվում «հաշվի առնել օրվա առանձնահատկությունները լուրեր հրապարակելիս և ծրագրեր պատրաստելիս»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: