Ledynews.am-ը գրում է.
Քվինսլենդի տեխնոլոգիական ինստիտուտի սեքսոլոգիայի ամբիոնի կատարած հետազոտությունը ցույց է տալիս, որ կանանց մոտ 33 % տոկոսը տխրություն եւ անգամ դեպրեսիա է ապրում սեքսից հետո: Գիտնականները մի քանի վարկած են առաջ քաշում, թե երջանկության րոպեներին ինչու է շատ կանանց մոտ հաջորդում թախիծը:
«Սովորաբար սեքսից հետո կինը պետք է ֆիզիկական եւ հոգեւոր թեթեւություն, լիարժեք հանգստություն զգա,- գրում է հետազոտության կազմակերպիչ, դոկտոր Ռոբերտ Շվեյցերը:- Սակայն ոչ միշտ է այդպես: Միջինում ամեն երրորդ կինն իրեն միայնակ ու դժբախտ է զգում պրոցեսի ավարտից հետ: Շատ կանայք մի տեւական ժամանակ դառնում են մելանխոլիկ, դեպրեսիվ, անգամ արցունքներ են հայտնվում… Հարցը միայն բավարարվածությունը չէ: Մեր համոզմամբ, սեքսի ժամանակ շատ կանանց մոտ արթնանում են անցյալի հիշողությունները: Սա հոգեբանական խնդիր է ավելի շուտ»: