Նախօրեին ԱՄՆ-ում կայացել է Kids Choice Awards-2021 մրցանակաբաշխությունը, որի ժամանակ պարգևների են արժանացել մանուկների քվեարկության արդյունքում ամենաշատ ձայներ ստացած աստղերը: Ինչպես նշում է Daily Mail-ը, ամենամյա մրցանակաբաշխությանը ներկա են գտնվել մի շարք հայտնիներ, այդ թվում՝ դերասանուհի Գալ Գադոտը, սուպերմոդելներ Հեյլի Բիբերը, Հայդի Քլումը և այլք։

Նշվում է, որ միջոցառումն անցկացել է սոցիալական հեռավորության պահպանմամբ, աստղերը կարմիր գորգի վրա են հայտնվել առանձին-առանձին։

Սուպերմոդել Հեյլի Բիբերը՝ կանադացի երգիր Ջասթին Բիբերի կինը, մրցանակաբաշխությանը ներկայացել է վարդագույն թավշյա զգեստով և նույներանգ կոշիկներով։

Մինչդեռ դերասանուհի Գալ Գադոտը, որն առաջադրվել է «Տարվա սիրելի դերասանուհի» անվանակարգում, ներկայացել է վառ դեղին զգեստով՝ թաքցնելով կլորացած փորիկը։

Սուպերմոդել Հայդի Քլումը ներկայացել է համարձակ կերպարով՝ գույնզգուն շապիկով և դեղին տաբատով։

Հեյլի Բիբեր

Գալ Գադոտ

Հայդի Քլում

Ջենիֆեր Գարներ

Աննա Քենդրիկ

Չարլի Դ՛Ամելիո

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել