Սրտաբան, սրտանոթային վիրաբույժ Վլադիմիր Խորոշովը խորհուրդ է տվել երեք վարժություն՝ սրտի կաթվածի ռիսկը նվազեցնելու համար:
«Քայլելը շատ լավ վարժություն է ողնաշարի, սրտի և ուղեղի համար: Փաստ է, որ ողնաշարից շատ բան է կախված սրտի և ուղեղի գործունեությունը կարգավորելու հարցում: Դա կոչվում է իներվացիա. սրտին ազդանշաններ ուղարկել և ստանալ», – ասաց նա 360 հեռուստաալիքի եթերում:
Բացի դրանից՝ մասնագետը խորհուրդ է տվել շարժվել նստուկի վրա: Դա անելու համար հարկավոր է նստել հատակին, ուղղել ոտքերը կամ ծնկահոդերից ծալել: Այս դիրքում պետք է հետույքի վրա ութ «քայլ» առաջ կատարել, ապա՝ հետ: Ընդհանուր առմամբ, պետք է լինի 24 քայլ երկու ուղղությամբ:
Հաջորդը «Ոսկե ձկնիկ» վարժությունն է: Պետք է պառկել մեջքի վրա ու շարժվել՝ գլուխն կրունկները անշարժ դիրքում պահելով։ «Նախ պետք է բարձրացնել ուսերը, թիակները, ապա նստատեղը։ Այսկերպ [դուք պետք է շարժվեք] յոթ-ութ րոպե», – բացատրեց Խորոշևը: