«Ռոստով» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Պավել Մամաևի կինը՝ Ալանան, ասել է, որ իրենք ամուսնալուծվում են: Այս մասին նա հայտնել է Instagram Stories-ում:
«Մենք ամուսնալուծվում ենք: Ամուսնալուծվում ենք խաղաղ և առանց սկանդալների: Ես չեմ դիմում գույքի բաժանման համար, ես ալիմենտ չեմ խնդրում»,-գրել է Մամաևան:
Ավելի վաղ Ալանան խոսել էր ընտանեկան խնդիրների մասին: Նրա խոսքերով՝ Իսպանիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում կիսապաշտպանը դավաճանել է իրեն իսպանուհի Իրենի հետ:
Մարտի սկզբին մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Մոսկվայում անգիտակից վիճակում գտել են Ալանային: Լուրեր տարածվեցին, թե նա ինքնասպանության փորձ է կատարել, սակայն Ալանան հերքեց այդ և իր հոսպիտալացման մասին լուրերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել