Հեռուստաաստղ եւ ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանը կարկուտը շփոթել է ձյան հետ ու համացանցում կատակների օբյեկտ դարձել։ Հրապարակումն արվել է նրա Instagram-ի Stories բաժնում։
40-ամյա աստղը նկարահանել է Կալաբասասում՝ Կալիֆոռնիա նահանգ, գտնվող իր տան բակը՝ հետեւորդներին ցույց տալու համար ձյունը, քանի որ ԱՄՆ այն հատվածում, ուր Քարդաշյանն ապրում է, այդպիսի եղանակ հազվադեպ է լինում։ «Սա պարզապես անհավանական է, իմ բասկետբոլային դաշտը ծածկվել է ձյունով եւ դարձել սպիտակ»,- հոլովակում ասում է նա։
Երկրպագուները սկսել են իրապատում-շոուի աստղին գրել այն մասին, որ իրականում Կալաբասասում կարկուտ է տեղացել։ Քարդաշյանն արձագանքել է սոցիալական ցանցերում հետեւորդների բազմաթիվ հրապարակումներին՝ նշելով, որ գիտակցել է սխալը։ «Ես օդերեւութաբան չեմ, ես 30 աշխատանք ունեմ, բայց օդերեւութաբան չեմ։ Եթե Կալաբասասում մարտին կարկուտ է տեղում, ես այն ձյուն եմ անվանում»,- պարզաբանել է նա։
Բացի այդ՝ ձեռնարկատերը սկսել է տեղադրել մեմերն ու երկրպագուների զվարճալի հրապարակումներն իրավիճակի մասին։
Մարտին երկրպագուներին ուրախացրել է Քարդաշյանի լուսանկարը, որում Քիմը քնած էր վարսահարդարի Քրիս Էփլթոնի բազմացին՝ բերանը բաց։