Մարտի 11-ին և 12-ին ՌԴ նախագահ Վլ. Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում են Կրեմլից: Հստակեցրել են, որ ՌԴ առաջնորդը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է Ղարաբաղյան համաձայնագրի իրականացումը:

Դիտարկվել են նոյեմբերի 9-ի և 2021թ-ի ԼՂ վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի գործնական ասպեկտները:

Գոհունակությամբ նշվել է, որ հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է, և իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ կայուն և հանգիստ: Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը բարձր են գնահատել շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործողությունները:

 Շոշափվել են նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցության հարցեր: Այս համատեքստում դրական է գնահատվել 3 երկրների փոխվարչապետներից կազմված աշխատանքային խմբի գործունեությունը:

Մտքեր են փոխանակվել նաև ռուս-ադրբեջնական եւ ռուս-հայկական համագործակցության արդի հարցերի շուրջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել