Ադրբեջանի զորավարժությունները ռիսկեր չեն ստեղծում տարածաշրջանում կայունության եւ անվտանգության համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հարավային Կովկասի բոլոր պետությունները կանոնավոր կերպով զորավարժություններ են անցկացնում: Համապատասխան տեղեկատվությունը նախապես հաղորդվում է շահագրգիռ կողմերին: Մեր տեղեկություններով՝ այդ զորավարժությունները պլանային բնույթ են կրում, ուղղված են զորքերի մարտական պատրաստվածության կատարելագործմանն ու տարածաշրջանում կայունության եւ անվտանգության համար ռիսկեր չեն ստեղծում»,-ասել է նա:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, մարտի 15-19-ը Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացնեն 10 000 զինծառայողների մասնակցությամբ: Դրանք կներառեն շուրջ 100 միավոր տանկ եւ այլ զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի մինչեւ 200 հրթիռային եւ հրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգ եւ ականանետեր, մինչեւ 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքեր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել