Հաջորդ երկուշաբթի՝ մարտի 15-ին, վերջապես կհայտարարվեն «Օսկար» մրցանակի հավակնորդները։ Դրանք կներկայացնեն Նիկ Ջոնասը եւ Պրիյանկա Չոպրան։ Այս մասին հայտնել են Կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ակադեմիայի կայքում:
Միջոցառումը կբաժանվի երկու մասի։ Առաջին հատգցածում ամուսնական զույգը կանվանեն «Երկրորդ պլանի լավագույն դերասան», «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի», «Կոստյումների լավագույն դիզայն», «Ֆիլմի լավագույն երաժշտություն», «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն ձայն», «Լավագույն ադապտացված սցենար» եւ «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում արձանիկների հավակնորդներին:
Ընդ որում, կազմակերպիչները նախազգուշացնում են, որ անվանակարգերի կարգը, որն այժմ նշված է կինոակադեմիայի կայքում, կարող է փոխվել: Ավելի վաղ պանդեմիայի պատճառով «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը հետաձգվել էր: Ավանդական փետրվար-մարտ ամիսներից այն տեղափոխվել է ապրիլ։ Այժմ մրցանակները նախատեսում են հանձնել ապրիլի 25-ին՝ Հոլիվուդի լեգենդար Dolby Theatre-ում: Արարողությունը կհեռարձակվի միանգամից մի քանի վայրերից։ Թե ինչպես՝ կազմակերպիչները կբացատրեն ավելի ուշ։View this post on Instagram
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել