Dzur yerevanTesadasht.am-ը գրում է.

2000 թվականից սկզբին Երևանում սկսվեց ջրաչափերի զանգվածային տեղադրման ու բնակիչների հետ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների պայմանագրերի կնքման գործընթացը, որի շնորհիվ հնարավոր դարձավ կարճ ժամանակամիջոցում արմատապես շտկել իրավիճակը ջրամատակարարման ասպարեզում: Սակայն ժամանակի և ֆինանսական միջոցների սղության պատճառով մի շարք խնդիրների լուծումը թողնվեց ապագային, այդ թվում մատակարարվող և վաճառվող ջրի ծավալների հստակ հաշվառումը մասնավոր տնատիրություններում:

          Բանն այն է, որ գործող օրենսդրությամբ, մասնավորապես ՀՀ կառավարության 2004թ. հունվարի 22-ի թիվ 130 Ն որոշմամբ, ջրաչափերը պետք է տեղադրված լինեն բաժանորդի տարածքից դուրս, վերջինիս անհատական ջրագծի վրա, ջրամատակարար կազմակերպության և բաժանորդի իրավասությունների սահմանազատման, այսինքն՝ ընկերությանը պատկանող փողոցի ջրագծի և բաժանորդի անհատական ջրագծի հատման կետին հնարավորինս մոտ վայրում: Մինչդեռ մեզանում ջրաչափերը որպես կանոն տեղադրվել են շինությունների ներսում:

  Առաջին հերթին խոսքն այն սպառողների մասին է, ովքեր.

  • նախկինում ունեցել են ապօրինի ջրագիծ, որը կառուցված է եղել առանց ջրամատակարար կազմակերպության կողմից տրված պարտադիր «Տեխնիկական պայմանի»: Նշված անձինք բաժանորդ են դարձել որպես փաստացի սպառող և տեղադրել են ջրաչափ՝ սպառածի դիմաց վճարելու պայմանով:
  • ունեցել են «Տեխնիկական պայման», սակայն ջրաչափական սարքը տեղադրել են ոչ թե նրանում նշված վայրում, այլ կառույցի ներսում:

 

            Դա հանգեցրել է նրան, որ, մասնավորապես.

  • ընկերությանը պատկանող փողոցի ջրագծից մինչև բաժանորդի ջրաչափ հատվածից իրականացվում են ապօրինի միացումներ, որով կատարված ջրի ծախսը չի հաշվառվում,
  • բաժանորդը չի շտապում վերանորոգել սեփական վթարված ջրագիծը, ինչը ջրի կորստի է բերում,
  • առկա է վտանգ, որ ջրամատակարարման ընդհատումների դեպքում վթարված խողովակներից կարող է ներթափանցել անձրևաջուր, գրունտային կամ կոյուղաջուր և վտանգել թաղամասի բնակիչների առողջությունը,
  • կամայականորեն, առանց տեխնիկական հիմնավորման կառուցված ջրագծերի պատճառով ընկերությունը հաճախ դժվարություններ է ունենում բաժանորդների ջրամատակարարման ապահովման գործում,
  • ընկերության մասնագետ-տեսուչները ստիպված են լինում ավելորդ անգամ անհանգստացնել բաժանորդներին՝ ջրաչափերի ցուցմունքները գրանցելու համար, ինչը խոչնդոտում է սպասարկման որակի բարձրացմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել