Կարդում եմ հիասթափության մասին տարբեր գրառումներ։
Ի՞նչ հիասթափություն։ Ումի՞ց։
Օնիկի՞ց։
Հին անեկդոտ կա, որ մարդ խեղդվում ա,էլ նավակ ա գալիս, էլ կատեռ, էլ վեռտալյոտ որ փրկեն, ասում ա րնձ Աստված կփրկի։
Հետո խեղդվում ա, էն աշխարհում մունաթ ա գալիս, թե բա խի չփրկիր, Աստված ասում ա, այ հորթ, բա էն նավակը, կատեռը, վեռտալյոտը քո կարծիքով ո՞վ էր ուղարկում։
Հիմա եթե մարդը շանս ուներ փրկվել հոկտեմբերի 2֊ին, հոկտեմբերի 19֊ին, հոկտեմբերի 29-ին, նոյեմբերի 10֊ին, փետրվարի 26-ին ու մարտի 10֊ին ու չի արել, ուրեմն ինքը իրոք իրա տեղում չի։
Հայաստանը անցնում ա ինքնամաքրման շատ ծանր ու ցավոտ փուլ, որից հետո, որևէ պարտության սիմվոլ՝ լավ մարդ ա թե վատ մարդ ա, պետք է կիլոմետրով հեռու մնա ուժային համակարգից և որոշում ընդունելու հնարավորությունից։
No loser, no cry.
Ի գործ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել