Armeniasputnik.am-ը գրում է.

ՀՀ առողջապահության նախարարը լրագրողներին ներկայացրեց զինծառայողների աճյունների նույնականացման գործընթացի բարդությունները։

Արցախի տարածքում հայտնաբերված աճյունների թվում չկան այնպիսիք, որ առնվազն մեկ անգամ փորձաքննության ենթարկված չլինեն։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` ներկայացնելով փորձաքննության գործընթացի արդյունքները։

ւթյան ենթարկելը շատ դժվար է։ Մենք կապի մեջ ենք նաև միջազգային բարձրակարգ ինստիտուտների մասնագետների հետ և հիմա նրանց հետ աշխատում ենք այդ շատ բարդ փորձաքննությունների վրա»,– ասաց Ավանեսյանը։

Նա չբացառեց, որ գործընթացի արդյունքում, այնուամենայնիվ, կմնան մասունքներ, որոնց փորձաքննությունն անհնար կլինի անցկացնել, ու դրանք կմնան չնույնականացված։

«180 ծնող ունենք, որոնք սպասում են պատասխանի»,– ասաց Ավանեսյանը։

Ներկա պահին, ըստ նրա, չնույնականացված աճյունները շուրջ 210–ն են, ճանաչվածների թիվը 2200–ից ավելի է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել