Չեք սիրել Արցախը, երբ այն ձերն էր, սիրեք գոնե այսօր...
Սիրեք այսօր, քանզի մեծամասնությամբ արդեն գիտակցել եք Արցախի ողջ կարևորությունը մեր` հայերիս համար։ Սիրեք այսօր, երբ ձեր աչքերի առաջ թուրքը տաս հազար հայ կոտորեց այդքան կարևոր տարածքների համար։ Սիրեք այսօր, երբ դեռ հույս կա վրեժխնդիր լինել։
Արցախյան ազատամարտն ոչ այսօր սկսվել է, ոչ էլ այսօր կավարտվի։ Արցախը դարեր ի վեր եղել է մեր ազգային զարթոնքի բնօրրանը։ Այո, եղել է, կա ու կլինի...
Մեր վիշտը մեծ է, մարդկային կորուստներն անդառնալի, բայց մենք ՀԱՅ ԵՆՔ ու մեզ չի փոխի որևէ բան։
Այո, այսօր ժողովրդի մի մասը ատելությունից կուրացել է, համատարած ստից չարացել է, բայց այս ամենը ժամանակավոր է, իսկ մեր դարավոր պայքարը հարատև...
Մենք մեր զոհված զինվորներին հաղթանակ ենք պարտք։ Մենք Վազգեն Սպարապետին Շուշին ենք պարտք։
Եվ ի վերջո, մենք մեզ ազատություն ու անկախություն ենք պարտք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել