Armeniasputnik.am-ը գրում է․

Ընդդիմությունը խոսում է հողեր հանձնելու մասին, իշխանությունը հերքում է։ Իրավիճակի վերլուծության պարագայում ամեն ինչ բավականին պարզ է դառնում։

Տավուշի մարզի մի շարք գյուղերի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահման գծելու մասին լուրերը հայկական մամուլում և սոցցանցերում մեծ աղմուկ բարձրացրին։ Ամեն ինչ ընթացավ Սյունիքում փորձարկված ու արդեն դասական դարձած սցենարով։ Սկզբում ընդդիմությունը հայտարարեց հողերը հանձնելու մասին, հետո իշխանությունը հերքեց, բայց արդյունքում պարզվեց, որ սահմանների ճշգրտման որոշակի գործընթաց ամեն դեպքում լինելու է։

Ավելի վաղ սոցցանցերում ու տարբեր ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, որ Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում արդեն երկու օր է` սահմանի երկայնքով շուրջ 500 խաղաղապահ ու ադրբեջանցի չափագրումներ են անում։ Իսկ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրեց. «Ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի (Ադրբեջանական ԽՍՀ նախկին էքսկլավ) մերձակայքում, և արդեն մոտեցել են մեր հայրենակիցներին և շատ «քաղաքավարի» ասել` ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ»։ Մարզային իշխանությունն ու ՊՆ-ն ավելի ուշ կտրականապես հերքեցին այդ տեղեկությունները, սակայն գործընթացն, ինչպես ասում են, արդեն սկսվել էր։

Sputnik Արմենիայի թղթակիցը որոշեց տեղում պարզել իրավիճակը։ Ազատամուտի գյուղապետ Արթուր Բեգինյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ոչ մի խաղաղապահ և ադրբեջանական ուժեր գյուղում չկան և չեն եղել, հողերի հանձնման մասին խոսակցություններն էլ իրականությանը չեն համապատասխանում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել