Ledynews.am-ը գրում է.

Ավաղ բնական գեղեցկությունը հավերժ չէ, և վաղ, թե ուշ բոլոր կանանց մոտ առաջանում են տարիքային նշաններ: Կնճիռները, թերևս, դրանցից ամենաանցանկալին են, որոնք հիշեցնում են տարիքի մասին. հայելու մեջ ամեն անգամ նայելիս կինը հիշում է իր իրական տարիքը: Յուրաքանչյուր կնոջ խնդիրն է ոչ միայն ջանք թափել նվազեցնելու կնճիռները, այլ նաև կանխարգելելու դրանց առաջացումը:

Նշենք, որ մաշկի ծերացման հարցում ավելի ճիշտ է կանխարգելել խնդիրների առաջացումը, քան հետո վերացնել դրանք: Եթե կնճիներ արդեն կան, և մշակը վատ վիճակում է, ապա այդ դեպքերում օգնել կարող է միայն պլաստիկ վիրաբուժությունը: Սակայն մինչ դրան հասնելը պետք է փորձել վերացնել դրանք ինքնուրույն:

Խնայեք մաշկը

Մաշկի հետ վարվեք խնամքով, ոչ մի դեպքում լվացվելիս պետք չէ այն դեֆորմացնել: Փորձեք վերաբերվել նրան ինչպես մթանկարժեք իրի:

Ընդունեք վիտամիններ

Վիտամինների պակասը բերում է մաշկի ծերացմանը: Եթե դուք գործարար կին եք և ձեզ չի հաջողվում լիարժեք սնվել, ապա պակասը պետք է լրացնել դեղատից գնված վիտամինների միջոցով: Հատկապես կարևոր են C և E վիտամինները:

Հրաժարվեք ծխելուց

Բացի այն, որ ծխելը գեղեցիկ չի նայվում, ծխախոտի ծխի հետ արյան մեջ անցնող նյութերը զրկում են մաշկին ինքնավերականգնման հնարավորությունից, ինչը հենց բերում է կնճիռների առաջացմանը: Բացի դա, ծխելիս դուք դեմքի միևնույն շարժումն եք ընդունում, ինչը ինքնըստինքյան բերում է կնճիռների առաջացման:

Օգտագործեք հատուկ կոսմետիկա

Կնճիռների դեմ կրեմներն ու քսուկները վաճառվում են բոլոր խանութներում. պարզապես պետք է չծուլանալ և ամեն օր դրանք օգտագործել: Հատկապես կարևոր են C վիտամին պարունակողները. այդ վիտամինը նպաստում է մեռած բջիջների հեռացմանը և ակտիվացնում է կոլլագենի առաջացումը: Այն մաշկը փրկում է կախվելուց:

Երջանիկ եղեք

Սա ամենահեշտ, միաժամանակ ամենաբարդ կետն է: Երջանիկ կանանց մաշկը փայլում է ներսից և առավել հեշտ է կանխել ծերացումը: Ժպտացեք, ծիծաղեք առանց մտածելու կնճիռների առաջացման մասին: Երջանիկ մարդկանց դա չի սպառնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել