Armeniasputnik.am-ը գրում է.

Իրաք կատարած եռօրյա այցի շրջանակներում Հռոմի պապը հասցրել է նաև տեղի քրիստոնեական կառույցներին ծանոթանալ։

Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավար Ֆրանցիսկոս պապը նախքան Մոսուլը կլքեր, այցելել է Իրաքում գտնվող սիրիական և հայկական եկեղեցիներ։ Տեղեկությունը Twitter-ի իր էջում հայտնում է Վատիկանի թղթակից Ինես Սան Մարտինին։

«Հռոմի պապը մասնավոր այց է ունեցել սիրիական և հայկական եկեղեցիներ»,–գրել է Մարտինին` կից նաև լուսանկարներ տեղադրելո

Նշենք, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղևորությունն Իրաք մեկնարկել էր մարտի 5-ին: Նա Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջին ղեկավարն է, որն այցելել է այդ մերձավորարևելյան երկիր:

Հիշեցնենք` երեկ` մարտի 8-ին, նա ավարտեց իր հովվապետական այցն Իրաք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել