ԻՆՉ Է ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Իր կրած նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու Նիկոլ Փաշինյանի` հերթական ստոր, դավադիր, բայց բնական արարքը նա բնութագրում է որպես անզգույշ փորձ: Ուշադրությունը սեւեռում ենք անզգույշ բառի վրա:
Մինչդեռ վերջին հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանի` զուտ տեսական անդրադարձը ռազմական հեղաշրջման արդյունքում պետականության փրկության եւ վերականգնման օրինակներին գնահատում է որպես չափազանց վտանգավոր, դատապարտելի, պետականություն ոչնչացնող:
Հարավային Կորեայի, Եգիպտոսի, Չիլիի տարբերակներից Տեր-Պետրոսյանը մեզ համար նախընտրում է Աֆղանստանը, Լիբիան, Սոմալին, Եմենը, Նիկարագուան:
Հետաքրքիր է նաեւ այն, որ երկրի այս վիճակով խիստ մտահոգ
առաջին նախագահը հարցին անդրադառնում է երկրորդ նախագահի հարցազրույցից օրեր անց միայն, Գլխավոր շտաբի հայտարարությունից տասներկու օր հետո:
Ցավով արձանագրենք` 1998 թվականից 23 տարի անց էլ Տեր-Պետրոսյանը ամուր փակված է ատելության ու վրեժխնդրության իր սեւ ամրոցում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել