Մարտի 8-ն առաջին հերթին կանանց իրավահավասարության մասին է։ Այն մասին է, որ կանայք կարող են կարևոր հանրային դերակատարում ստանձնել և պատվով կրել այդ խաչը։ Հենց այդպիսի կանայք են, որ պետք է օրինակելի դառնան նոր սերնդի համար, և առավելապես հենց այդպիսի կանանց մասին է մարտի 8-ը։
Այսօր ես հատուկ շնորհավորում եմ իրավաբանության ոլորտում իրենց տևական ու արդյունավետ գործունեությամբ, նաև անդավաճան սկզբունքայնությամբ օրինակելի դարձած ութ կանանց՝
Եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյան,
ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյան,
ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյան,
իրավապաշտպան Սիրանուշ Սահակյան,
արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյան,
փաստաբան Լուսինե Սահակյան,
ԵՊՀ պրոֆեսոր Աիդա Իսկոյան,
դատավոր Զարուհի Նախշքարյան։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubenmelikian/posts/10225074934924695
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել