Ավանդապաշտներին հարցրեք` կարո՞ղ ա պիտի վերադառնանք 1000-ամյակներով անցած ստրկատիրական «ավանդույթներին», պիտի կնոջը ընդունենք որպես ցածր դասի ներկայացուցչի, ով ստեղծված ա եղել միայն սերունդը շարունակելու համար: Դրանք էլ չէի՞ն 1000-ամյակներով անցած ավանդույթներ:
Աջ ու ձախ քրիստոնեությունից եք խոսում, բարոյախրատական դասեր եք սրան-նրան տալիս... Էդ ձեզանից քանի՞սն ա հենց էդ քրիստոնեության ավանադույթներին հետևում: 10 պատվիրաններից քանիսի՞ն եք հետևում: Թե՞ նենց ըստ ճաշակի են դրանք; Որը ձեռնատու ա ` հետևում եք, որը չէ` չէ՞: Թե՞ նենց գիտեք, որ հենց եկեղեցի եք մտնում, միանգամից ավանդականություն ու բարոյականություն եք ձեռք բերում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harut.uloyan/posts/10201371415354589?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել