Armenpress.am-ը գրում է.

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 6-ին, ժամը 05:51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցում գտնվող տներից մեկում. կա տուժած: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 06:18-ին: Տան միջանցքում այրվել է գույքը և բազմոցին հայտնաբերվել է բնակիչ Հ. Գ.-ի (ծնված 1948 թ.) դին։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել